Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհը մասնակի վերանորոգվել ու փոսալցվել է (ֆոտո)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհից և տեղեկացրել, որ այդ հատվածում իրականացվել են աշխատանքներ: Լուսանկարներին կից Աբրահամյանը գրել է.
«Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհն է, որտեղ մասնակի վերանորոգման և փոսալցման աշխատանքներ են իրականացվել:
Ճանապարհի հատկապես մի քանի հատվածներում դրանց իրականացումը խիստ անհրաժեշտություն էր»:
![]()
