Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«ՀԺ». Երեք Ադրբեջան, մեկ Վրաստան՝ Հարավային Կովկասում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։

Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որևէ բան սպասելն իմաստ չունի, որովհետև ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որևէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերևս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։

Շուգարյանի գաղափարը հետևյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչև չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլև ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, և հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։

Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, և Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետևող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավո՞ւնք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որևէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որևէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։

Բոլորովին այլ է Ղարաբաղի վիճակը, որովհետև Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարելը ազգային հերոսություն է, որի բանակը հայ գերիներին և զոհվածներին գլխատում է և հատված գլուխների հետ նկարվում՝ «Իսլամական պետության» ոճով, և որտեղ դպրոցներում սերունդներ են դաստիարակվում այս բովանդակության շրջանակներում։ Հետևաբար, Ղարաբաղին սեփական կազմի մեջ ներառելու՝ Ադրբեջանի ձգտումը միայն մի հետևանք կարող է ունենալ՝ հայերի բնաջնջում։ Ահա այս անխուսափելի հեռանկարից խուսանավելն է այն կոնկրետ խնդիրը, որը հաղթահարելու համար Ղարաբաղի ժողովուրդը պետք է անկախություն ստանա։ Հետևաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրա գոյության իրավունքը պահպանելու համար է։

Սա, իհարկե, շատ խելացի մոտեցում է և պետք է հետևողականորեն առաջ մղվի հայկական դիվանագիտության կողմից, և իհարկե, այս մոտեցման գրագետ մատուցումը կարող է միջազգային հանրության շրջանում բյուրեղացնել Ղարաբաղի անկախության անխուսափելիության և անհրաժեշտության գաղափարը։ Եվ այս ընկալման համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով կարող է ոչինչ չնշանակել, այնպես, ինչպես ազգերի ինքնորոշման սկզբունքը Կատալոնիայի դեպքում ընկալելի չէ։

Ու եթե Ռուբեն Շուգարյանի առաջարկի իրացումը կարող է լրջագույնս օգնել, որ միջազգային հանրությունը ավելի լավ ըմբռնի Ղարաբաղի հակամարտությունը, հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Ժամանակին ԼՂ հարցի կարգավորման իմաստով մեզ համար դրական գործոն էր համարվում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համեմատությունը որպես ժողովրդավարական երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչները մինչև վերջերս հնարավորություն ունեին պնդելու, որ ժողովրդավարության մակարդակով Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից, անհամեմատելի մակարդակների վրա են, և անկարելի է ժողովրդավարական Ղարաբաղը պատկերացնել բռնատիրական Ադրբեջանի կազմում, որտեղ իշխանությունը պատկանում է մի ընտանիքի, և որտեղ Ալիևը խանի կարգավիճակ ունի։

Իրականում՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի խորքային քաղաքական բովանդակությունը շատ չէր տարբերվում, բայց որոշ ֆորմալ տարբերությունների պատճառով մենք՝ հայերս, կարող էինք այս գործոնը ի ցույց դնել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, այն է՝ Սահմանադրության փոփոխություն և խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացում՝ հետագայում նրա առաջադրման հնարավորությամբ, և այն, ինչ սպասվում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի նշանակում վարչապետի պաշտոնում, դեռ ավելին՝ հետագայում վերանշանակման որևէ սահմանափակման բացակայությամբ, հայկական կողմի ձեռքից խլում է վերը նշված կռվանը։

Կարծես թե 2003 թվականի նախագահական ընտրությունների ետընտրական կամ նախընտրական հանրահավաքներից մեկի ընթացքում էր, որ այն ժամանակ ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ելույթներից մեկում հետաքրքիր զուգահեռ տարավ։ Ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Անդրկովկասում կար մի Ադրբեջան, մի Հայաստան, մի Վրաստան, ապա ավելացրեց՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո արդեն Անդրկովկասում կա երկու Ադրբեջան մեկ Վրաստան։

Նկատի ունենք՝ հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, որ Հարավային Կովկասում լինի երեք Ադրբեջան, մեկ Վրաստան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում