Քննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
Մամուլ

«Ժամանակ». Ընկեր Պուտինին պետք է ասել՝ դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին՝ հետ վերցրեք ու տվեք մեզ

«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

-Պարոն գեներալ, ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, նախկինում նշվում էր, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն չունի և կարձագանքի միայն Հայաստանի սահմանների վրա անմիջական ագրեսիայի դեպքում։

-Մեկնաբանելու առանձնակի անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև արտառոց ոչինչ, ըստ էության, չի ասվել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այժմ գիտեք, որ Հայաստանի ներկայացուցիչն է և այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցն ուշադրության կենտրոնում է։

Ես ուզում եմ նշել մեկ ուրիշ կարևոր հանգամանք։ Ղարաբաղը առանձին խնդիր է, ՀԱՊԿ-ի մեջ չի մտնում, ու հայտարարությունն էլ հենց այնպես՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով, դա բոլորն են ասում։ Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, այնպես, ինչպես Ռուսաստանը Ղրիմը ճանաչեց՝ այլ հարց։ Բայց Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչում, թեպետ դա հայկական հող է. սա տարածքային վեճ է։ 1921 թվականի հուլիսի հինգին բոլշևիկները խլել են սովետական Հայաստանից այդ հողը ու տվել Ադրբեջանին։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվել մոտ 70 տարի, հետո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Հայաստանն իր հողը հետ է վերցրել։ Հայկական կողմից մեծ սխալ կա, Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ստացվում է՝ Ղարաբաղն ազատվել է Ադրբեջանից, հանրաքվե անցկացրել՝ անկախացել, Հայաստանն էլ պաշտպանել, կռվել է Ղարաբաղի համար ու մի կո՞ղմ նետել, ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը։ Հիմա եթե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նշանակում է՝ Ղարաբաղն էլ ՀԱՊԿ-ի լիազորությունների շրջանակում չէ։ Իսկ եթե այդպես է՝ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցով չի զբաղվում, առավելագույնը կարող է ասել՝ խաղաղ ճանապարհով լուծեք, ուրիշ ոչինչ։

Կարծում եք՝ հիմա Ղարաբաղի անկախությունը ճանաչելը նպատակահարմա՞ր է։

Իհարկե, դեռ մի քանի տարի առաջ էր պետք ճանաչել։ Դա տարածքային հարց է. ճիշտ այնպես՝ ինչպես Ղրիմը։ Ղրիմն էլ վերադարձավ հայրենիք՝ Ռուսաստան։ Հիմա ես կարծում եմ՝ Ռուսաստանի և ընկեր Պուտինի հետ պետք է բանակցություններ վարել ու ասել՝ հուլիսի հինգի պայմանավորվածությունը չեղյալ համարեք, դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին, հիմա հետ վերցրեք ու տվեք Հայաստանին։ Այս իրավիճակը հազար տարի կշարունակվի, բոլորս կմահանանք՝ հարցը չի լուծվի, բայց խնդիրն այն է, որ սխալ բանակցություններ են տանում, միմյանց խափում են ու այս ամբողջ ընթացքում մարդիկ են մահանում։

Վերջերս ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ակտիվություն է դրսևորում Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, նույնիսկ Պուտինի հետ էր ցանկություն հայտնել քննարկել ղարաբաղյան հարցը։ Ռուսական հեռուստաալիքներով էլ պարբերաբար մեկնաբանություններ ենք լսում, որ հարցը պետք է կարգավորվի Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափով։ Նման հեռանկար հնարավո՞ր է։

Այդ ամենը քաղաքական մարմնավաճառություն է։ Թուրքիան այդ հարցը «մահանա» է պահում, ու Ադրբեջանին աջակցում։ Հիմա Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց միությունն են ստեղծել, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ իրենց միությունը, իսկ Հայաստանը մնացել է մեջտեղում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Հայաստանը մեկուսացված է, այդ պատճառով էլ ասում եմ՝ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես իր տարածք։

Ինչո՞ւ են այդ դեպքում ռուսական հեռուստաալիքները հակահայական արշավ սկսել։

Որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատանք չի տանում, միայն մենք ենք անհանգստանում։ Մենք տեղյակ ենք այդ հաղորդումներից՝ Նժդեհին էին անդրադարձել և անհեթեթ բաներ խոսել, բայց մենք մեր վրդովմունքը հայտնել ենք, հայտարարությամբ ենք հանդես եկել։ Պետք է Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա ու իրական վիճակը ներկայացնի։ Հասկացանք՝ Ռուսաստանի հեռուստաալքիները խոսում են, բա մերոնք ինչո՞ւ են լռում։ Գուցե իրենք փող են ստացել խոսելու համար՝ թուրքական, ադրբեջանական գումարներ, բա լավ, արտգործնախարարությունն ինչո՞ւ է լռում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում