Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

Ադրբեջանի սերն առ Արևմուտք՝ հակառուսական նախագծերով

Արևմուտք-Ռուսաստան սառը պատերազմի և ռուսական գազից Եվրամիության կախվածությունը թուլացնելու նոր ռազմավարության շրջանակներում շատ արագ կարող է կյանքի կոչվել «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որով ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից ադրբեջանական և հետագայում նաև թուրքմենական գազը պետք է արտահանվի ԵՄ:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման վերաբերյալ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են, և մոտակա տարիներին վերջնական համաձայնության գալու դեպքում թուրքմենական գազը կարող է ադրբեջանական խողովակաշարերով արտահանվել դեպի Եվրոպա:

Վերջերս Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և ԵՄ ներկայացուցիչները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ: Թուրքիան ցանկանում է դառնալ ինչպես ռուսական գազի՝ «Թուրքական հոսք», այնպես էլ ադրբեջանական և թուրքմենական գազի տարանցման կարևորագույն հանգույց: Այդ ուղղությամբ Անկարան իրականացնում է ակտիվ լոբբիստական աշխատանք: Ադրբեջանն էլ անցել է այդ ռազմավարության իրականացման համար համապատասխան ենթակառուցվածքները կյանքի կոչելու գործին: Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթի ավանում կառուցվում է նավահանգիստ, որի շինարարությունը սկսվել է 2010 թվականին և նախատեսված է ավարտին հասցնել 2015 թվականին:

Վերջերս Թուրքմենստանը ևս Կասպից ծովի ափին նոր նավահանգիստ կառուցելու որոշում կայացրեց: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը լինելու է բազմաֆունկցիոնալ և հնարավորություն կտա սպասարկելու նավթ, գազ արտահանող տանկերների, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավերի: Նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը տարանցման մեծ հնարավորություններ ունենա դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Նոր նավահանգիստները կմիավորեն Կասպից ծովի արևմտյան և արևելյան ափերը:
Ալյաթի ավանում կառուցվող նոր նավահանգիստը տարեկան կընդունի մինչև 11.5 միլիոն տոննա բեռ: Բացի այդ, այն կապված է Ադրբեջան-Վրաստան երկաթգծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:

Տրանսկասպյան գազամուղը, որը Բրյուսելի առաջնահերթությունների շարքին դասվող «Հարավային գազային միջանցք» նախագծի մաս է կազմում, 300 կմ երկարությամբ պետք է ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից, օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը, արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:
Այսպիսով, ռուսական գազից կախվածությունը թուլացնելու նպատակով ԵՄ-ն օգտագործելու է Թուրքիա-Ադրբեջան տանդեմը և այդ երկրների համապատասխան ենթակառուցվածքները:
Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր և մերձկասպյան այլ երկրների գազը դեպի Եվրոպա ուղղելու համար՝ դրանով փորձելով սիրաշահել Արևմուտքին, հատկապես ԱՄՆ-ին, որոնք սուր քննադատության են ենթարկում Ադրբեջանին՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարման, քաղբանտարկյալներ ունենալու համար: Այժմ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ամեն ինչ անելու է ԱՄՆ-Ռուսաստան առճակատումից օգուտներ քաղելու և կասպյան գազի միջոցով ԵՄ-ի՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար:

Ինչ վերաբերում է վերոնշյալ գործընթացների ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության վրա, ապա, սերտացնելով էներգետիկ-տրանսպորտային համագործակցությունը Արևմուտքի հետ և այդ ծրագրերի կյանքի կոչման համար ներգրավելով միլիարդավոր դոլարներ, Բաքուն արկածախնդրության չի գնա և այդ գազա-նավթամուղերի, երկաթգծերի մերձակայքում գտնվող ԼՂՀ-ի դեմ լայնածավալ պատերազմական գործողություններ չի ծավալի՝ քաջ գիտակցելով, որ պատերազմի դեպքում այդ բոլոր ծրագրերի վրա կարելի է խաչ քաշել, իսկ Ադրբեջանի բյուջեի համալրման հիմնական աղբյուրը նավթագազային եկամուտներն են: Սակայն էներգետիկ ծրագրերից ստացվող գումարները Բաքուն ուղղելու է միլիարդավոր դոլարների նոր զենքեր գնելուն՝ Հայաստանին ստիպելով միանալ սպառազինությունների մրցավազքին: Բնականաբար, դա ՀՀ-ի բյուջեի վրա բավական ծանր կնստի՝ չնայած այն հանգամանքին, որ վերջերս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի Մոսկվան Երևանին ԶՈւ արդիականացման համար կտրամադրի 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ: Խոսվում է նաև շատ հզոր «Իսկանդեր-Մ» համակարգերի տրամադրման մասին: Հայաստանը Ադրբեջան-Արևմուտք սիրախաղին պետք է պատասխանի հարևան Իրանի հետ հարաբերությունների խորացման՝ երկաթուղու, նավթա և գազամուղերի շինարարության տեսքով (չէ՞ որ Իրանի վրայից աստիճանաբար հանվում են Արևմուտքի պատճամիջոցները), ինչպես նաև փորձի ԵԱՏՄ-ի և ռուսական ներդրումներ ներգրավել տնտեսության իրական հատված: Ադրբեջանի՝ Արևելք-Արևմուտք միջանցք դառնալու նկրտումներին Հայաստանը պետք է պատասխանի Հյուսիս-Հարավ՝ ՌԴ-Վրաստան-Իրան-Պարսից ծոց միջանցք դառնալու իրական ծրագրերով՝արագացնելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը և գումարներ ներգրավելով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության համար: Ուֆայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը և կազմակերպության անդամ-երկրներին ու մասնավոր ներդրողներին հրավիրել մասնակցելու այդ ծրագրին: