ԱՄՆ-ում կընդունվի վերջին 30 տարում խոշորագույն հարկային բարեփոխումների ծրագիրը
Ինչպես հաղորդում է BBC-լրատվական գործակալությունը, ամերիկացի սենատորներն իրենց հավանությունն են տվել վերջին 30 տարում խոշորագույն հարկային բարեփոխումների ծրագրին: Քաղաքագետներն ու լրագրողներն արդեն նշում են, որ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոշոր հաղթանակն է օրենսդիր դաշտում:
Փաստաթուղթն ընդունվել է 51 կողմ և 49 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմոկրատական կուսակցության բոլոր ներկայացուցիչները դեմ են քվեարկել բարեփոխման նախագծին: Նախագահ Թրամփը հույս է հայտնել, որ մինչ տարեվերջ օրենքն արդեն կընդունվի: Այժմ սենատը պետք է օրենքի նախագիծը համաձայնեցնի ներկայացուցիչների պալատի հետ, այնուհետև այն կուղարկվի նախագահին՝ ստորագրման:
Փաստաթղթի հիմնական մեխը հարկերի կրճատումն է, ինչը հակասական ելույթների տեղիք տվեց, սակայն ի վերջո Թրամփին հաջողվեց ստանալ մեծամասնության հավանությունը, և ամենայն հավանականությամբ օրենքի նախագիծը մինչ տարեվերջ օրենքի կվերածվի: