Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Տնտեսություն

Հնարավոր է վերականգնել առողջարանային քաղաքի համբավը

Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ.թ.ա. 2-1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։

1185 թվականից սկսած՝ Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվել է Զաքարյաններին։

1810 թ,. արդեն որպես քաղաք, Ստեփանավանը կրել է Ջալալօղլի անվանումը՝ ի պատիվ Արցախի Հասան-Ջալալյաններ իշխանական տոհմի։ 18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։

1923 թ., ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի, Ջալալօղլին վերանվանվել է Ստեփանավա։

Ստեփանավանը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Սակայն հետագա տարիներին քաղաքը վերակառուցվել է և այսօր զարգացում է ապրում։

Վերջին շրջանում իրականացված աշխատանքների, ապագա ծրագրերի մասին է մեր զրույցը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ։

***

– Պարո՛ն Ղարաքեշիշյան, Դուք հարուստ աշխատանքային կենսագրություն ունեք, ղեկավարել եք մի շարք կառույցներ: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ քաղաքապետ։

– Շատ ցավոտ հարց տվեցիք…. Դա միայն իմ անձնական որոշումը չի եղել։ Գուցե մի քիչ ամպագորգոռ հնչի, բայց իմ քաղաքապետ դառնալը նաև մեր ժողովրդի ցանկությունն էր։ Իհարկե, շատ բարդ ու դժվար էր նման որոշում կայացնելը, բայց եթե սոցիալական ծառայության պետի պաշտոնում երկար տարիներ աշխատելուց հետո հավաքում ես ձայների 80 %-ը, ապա դա ինչ-որ բան նշանակում է։ Նման վերաբերմունքը հենց այնպես չի լինում. դրան արժանանում են։

– Ո՞րը եղավ Ձեր առաջին ամենակարևոր գործը քաղաքապետի պաշտոնում. ի՞նչը փոխեցիք և աշխատանքային ի՞նչ հիմքի վրա սկսեցիք կառուցել քաղաքի ապագան։

-Քաղաքապետն առաջին հերթին պետք գիտակցի իր առաքելությունը. պետք է ճիշտ ղեկավարի իր գրասենյակը, իր հիմնարկը, իր քաղաքը, աշխատի հնարավորինս ճիշտ լուծումներ գտնել քաղաքի և նրա բնակչության խնդիրների համար։ Ստեփանավանը դեռևս խորհրդային տարիներին առողջարանային քաղաք է եղել։ Մեր բնակլիմայական պայմանները բավական բարենպաստ են տնտեսության այդ ճյուղի զարգացման համար։ Իմ առաջնահերթ խնդիրը եղել է քաղաքը տեսքի բերելը, այն մաքուր ու բարեկարգ դարձնելը։ Կարևոր է, որ մարդիկ սիրեն իրենց քաղաքը։ Միայն այդ դեպքում այն սիրելի կդառնա նաև ուրիշների համար, և քաղաքի հյուրերը կզգան նրա շունչն ու հոգին։ Պետք է գեղեցկացնենք մեր քաղաքը, զարգացնենք քաղաքի մշակույթը… Ստեփանավանը արդյունաբերական քաղաք չէ, այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը: Այսօր պետք է աշխատենք նաև զբոսաշրջությունը զարգացնելու, մեր քաղաքի հին ավանդույթները վերականգնելու ուղղությամբ, իսկ դրա համար բոլոր նախադրյալներն ունենք։

-Որո՞նք են քաղաքի գերխնդիրները, ի՞նչ քայլեր են կատարվում դրանք լուծելու համար։

-Կարևոր խնդիր եմ համարում մաքրության պահպանումը։ Քաղաքը պետք է մաքուր ու կոկիկ լինի, բայց ոչ թե կոմունալ ծառայությունների գերլարված աշխատանքի, այլ մարդկանց մեջ քաղաքային մշակույթ զարգացնելու, իրենց քաղաքի տերն զգալու և այն մաքուր պահելու գիտակցության շնորհիվ։ Եթե հաջողվի ստեփանավանցիների շրջանում ամրապնդել այդ մտածելակերպը, շատ կարևոր ձեռքբերում կհամարեմ։

– Ո՞րն եք համարում Ստեփանավանի այցեքարտը։

-Քանի որ մեր նպատակը Ստեփանավանը գրավիչ քաղաք դարձնելն է նաև հյուրերի համար, ուստի բացի քաղաքի արտաքին տեսքից, շատ կարևորում եմ մեր ժողովրդի բարեհամբույր լինելը։ Ասում են՝ լոռեցիք բարի ժողուվուրդ են։ Մենք մեր զով բնությամբ ու մեղմ բնավորությամբ աշխատում ենք մեր քաղաքում այնպիսի միջավայր ստեղծել, որ մեկ անգամ մեզ այցելող մարդիկ հետագայում կրկին ցանկանան հյուընկալվել մեզ մոտ։

-Ինչպե՞ս են մարդիկ վաստակում իրենց ապրուստը Ստեփանավանում։ Ինչո՞վ են հիմնականում զբաղվում: Ի՞նչ կասեք արտագաղթի մասին։

– Ստեփանավանցիները զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, և դա նրանց կերակրում է, կարողանում են շատ խնդիրներ լուծել: Սակայն, որքան էլ ցավալի է, պետք է խոստովանեմ, որ արտագաղթողներ կան։ Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե ինչպես են առողջ մարդիկ իրենց տուն ու տեղը թողած՝ գնում են օտարության մեջ աշխատանք որոնելու, այն դեպքում, երբ իրենց ապրուստը կարող են նաև այստեղ վաստակել։ Թերևս ազգային մտածելակերպ է. բոլորն ուզում են մեծահարուստ լինել, հաջողակ գործարար կամ գեներալ դառնալ… Իհարկե, լավ է, որ առավելագույնին են ձգտում, բայց այդ ձգտումը նույնպես պետք խելացի լինի. նախ պետք է մտածեն, թե ինչ են զոհում և հանուն ինչի, հետո միայն քայլ կատարեն:

Այսօր Ստեփանավանում հիմա շատերն են ամբողջ ընտանիքով հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվում, իրենց ընտանիքի ապրուստը հոգում, թեև ժամանակին բոլորովին այլ գործով են զբաղված եղել՝ դասախոսներ, բժիշկներ, արվեստագետներ են եղել։ Եվ դրանում ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը՝ այդ մարդիկ միայն հարգանքի են արժանի:

Արտագաղթի պատճառով մեր մարդկային ներուժն է պակասում։ Մենք ունեք բարձրորակ կադրերի, լավ մասնագետների կարիք։ Գուցե զարմանալի թվա, բայց այսօր մենք բանվորներ չունենք… մարդիկ չեն ուզում աշխատել, թեկուզ ծառատունկի ու բարեկարգման աշխատանքների մասնակցել: Սովորել են, որ ղեկավարությունն իրենց մասին հոգա։

Եվս մեկ ցավալի իրողություն. հայ տղամարդու կերպարը աստիճանաբար փոխվում է։ Հայ կինն այսօր ավելի շատ է մտածում ընտանիքի բարեկեցության մասին, քան տղամարդը: Եվ աշխատող ձեռքն էլ հիմնականում կինն է։

– Պարո՛ն Ղարաքեշիշյան, կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը հաջորդ ընտրություններում։

-Շատ բարդ հարց է, և ես դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ: Արդեն 2,5 տարի է, ինչ քաղաքապետի պտոնում եմ։ Այնպես չի, որ ամեն ինչ սկսել եմ 0-ից։ Ստեփանավանի նախկին իշխանությունները քիչ բան չեն արել քաղաքի համար: Սակայն ամեն մեկն ունի իր աշխատաոճն ու մտածելակերպը։ Ես նույնպես ունեմ իմը։ Եթե հայտնվի այնպիսի մարդ, ով ակնհայտորեն կփորձի աշխատել իմ ոճով, ես հաճույքով այլ աշխատանքի կանցնեմ։ Մյուս կողմից էլ ինձ համար հաճելի է մարդկանց օգտակար լինելը, նրանց խնդիրները լուծելը։

-Ստեփանավանում չգտնվեց մեկը, որը դժգոհի Ձեր աշխատանքից. ինչպե՞ս եք արժանացել մարդկանց գոհունակությունը։

-Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի շնորհիվ։ Մարդիկ գիտեն, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել ինձ, և ես կփորձեմ օգնել նրանց։ Հեշտ բան չէ օգնություն խնդրելը։ Եթե նրանք այդ քայլին գնում են, ուրեմն նրանց տեղը նեղ է, և անպայման պետք է օգնել։

-Ի՞նչ կմաղթեք ձեր քաղաքի բնակիչներին և մեր թերթին:

-Չեմ ուզում ստեփանավանցիներին անջատել մեր ժողովրդից, ուստի մաղթանքս ուղղում եմ հայ ժողովրդին։ Թող աշխատասեր լինեն և միմյանց հանդեպ հանդուրժող, որպեսզի կարողանան կյանքի ցնցումներին արժանապատվորեն դիմակայել։ Բոլոր պետություններն էլ իրենց խնդիրներն ունեն, պետք է դժվար պահերն էլ համբերությամբ տանել, աշխատել ու ապրել։

Իսկ «նոր Անդրադարձին» և ընդհանրապես բոլոր լրատվամիջոցներին մաղթում եմ, որպեսզի անաչառ ու ճշմարտացի տեղեկատվություն տարածեն և ճիշտ լուսաբանեն ցանկացած թեմա: