Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Իմ նպատակն է՝ օգտակար լինել մեր երկրին». հայաստանաբնակ սարկավագի և ամերիկաբնակ բարերարի շնորհիվ բացվեց դպրոց (ֆոտո, վիդեո)

Արարատի մարզի սահմանամերձ դիրքում գտնվող Նորամարգ համայնքն այլևս նոր դպրոց ունի: Սուրեն Սարկավագ Գևորգյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ և բոստոնահայ բարերար Մանուկ Դեգիրմենսյանի հովանավորությամբ գյուղի դպրոցը հիմնովին նորոգվել է:

Ծնվելով Թուրքիայում և 18 տարի անց տեղափոխվելով ԱՄՆ-ի Բոստոն քաղաք, Մանուկ Դեգիրմենսյանը հաստատվել է այնտեղ, բայց ապրել է հայրենիքը տեսնելու փափագով: Եվ միայն այս տարվա օգոստոսին 30-ամյա Մանունիկին հաջողվեց ընտանիքով՝ կնոջ և երկու զավակների հետ Հայաստան գալ:

Հինգօրյա այցելությունը Հայաստան նրան շատ բան ցույց տվեց: Այդ գործում թերևս իր մեծ դերակատարումն ունեցավ նաև Սուրեն Սարկավագ Գևորգյանը, ով ուղեկցելով Մանուկի ընտանքին Հայաստանի տեսարժան վայրեր ու գյուղեր, պատմել և ներկայացրել է նրան հայ հասարակության կարիքները, որոնք սպասում են լուծումների:

Այդպես Մասիսի տարածաշրջանի գյուղի դպրոցն արժանացավ Մանուկ Դեգիրմենսյանի ուշադրությանը: Արդեն այս տարվա սեպտեմբերի 10-ին էլ սկսvեցին շինարարական աշխատանքները: Շուրջ 3 ամիս տևած աշխատանքների արդյունքում դպրոցի կիսաքանդ պատերն ամրացվեցին, դասասենյակները նորոգվեցին ու դպրոցն ամբողջությամբ նորովի ներկայացավ իր աշակերտներին և ուսուցչական կազմին:

1969 թվականին կառուցված դպրոցը վաղուց նորոգման կարիք ուներ, սակայն անցած 48 տարվա ընթացքում պետությունը չի կարողացել համապատասխան միջոցներ տրամադրել շինաշխատանքների համար: Ու թեև դպրոցի ներսից կարելի էր դուրս նայել նաև ճեղքված պատերի արանքից, սակայն դպրոցականները, այլընտրանք չունենալով, հաճախում էին հենց այդ շինություն, ուր ամեն պահի առկա էր փլուզման վտանգը:

veranorogum4veranorogum2

veranorogum5

«Պատուհանները հանելու ժամանակ ամբողջ պատը փլուզվում էր: Սեյսմիկ շողերի միջոցով ճաքերը վերացրել ենք, ժամանակակից շունչ ենք տվել շենքին, որը կարող է դեռ երկար ծառայել»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց Սուրեն սարկավագ Գևորգյանը:

Նա նշեց նաև, որ շինարարական աշխատանքները կազմակերպվել են այնպես, որ դասերին չխանգարեն: Վերանորոգումը կատարվել է հատրված առ հատված, որպեսզի երեխաները կարողանան շենքի մյուս հատվածում շարունակեն դասապրոցեսը: Միանգամից աշխատել է 6 խումբ՝ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:

Դպրոցի բացման ժամանակ հրավիրված հյուրերը նկատեցին, որ «ավելի հեշտ է կառուցել նոր դպրոց, քան վերանորոգել 50 տարվա վաղեմություն ունեցող դպրոցը»:

dproc1

veranorogum

veranorogum1veranorogum3

Վերանորոգված դպրոցի բացման արարողությանը մասնակցել է նաև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով նախարարության կողմից պարգևատրել է բարերարին ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով: Փոխնախարարը հուշամեդալը հանձնեց Մանուկ Դեգիրմենսյանի ներկայացուցիչ և վստահված անձ Սուրեն սարկավագ Գևորգյանին:

suren

dprocpatvogirveranorogum8

Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին պարային համարներ, ասմունք և հայկական խոհանոցի կերակուրներ:

veranorogum6

Դպրոցի բացման արարողության ժամանակ բացվել է նաև հուշատախտակ՝ նվիրված բարերարի տատին՝ Ագապի Քադեշյանին, ով նրան տվել է հայեցի դաստիարակություն:

veranorogum7

Մանուկ Դեգիրմենսյանի հովանավորությամբ վերանորոգված դպրոցներից այս գյուղի դպրոցն արդեն երկրոդն է: 2015 թվականին, երբ երիտասարդը Հայաստան այցելած իր քրոջից՝ 16-ամյա կամավոր Անի Պեպանյանից լսեց, որ Գյումրիում կա օժանդակ դպրոց, որը գտնվում է անմխիթար վիճակում, առանց վարանելու ձեռնամուխ եղավ դրա վերակառուցմանը:

Գյումրիի թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի համար ձեռք է բերվել նոր գույք, նորոգվել են դասասենյակներն ու ննջասենյակները, բացվել է համակարգչային սենյակ: Դպրոցի բակում կառուցվել է նաև խաղահրապարակ, որը բարերարի պատվին կրում է «Մանուկի այգի» անունը:

Այս ամենն իրականացնելիս՝ շինարարաներին օգնել է Սուրեն Սարկավագ Գևորգյանը` կազմակերպելով վերանորոգման աշխատանքներն ու մշտական կապ պահելով սփյուռքահայ 28-ամյա բարերարի հետ:

«Այսօր Գյումրիի թիվ 3-րդ հատուկ դպրոցի սաները լավ պայմաններում են մնում, սովորում են մաքուր, վերանորոգված սենյակներում և գիշերում հարմարավետ ննջարաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Գևորգյանը:

Նրա խոսքով բարերարն առաջիկայում պատրաստվում է նաև վերանորոգել նոր դպրոցներ: Մեզ հետ զրույցում Սուրեն Գևորգյանը նշեց նաև, որ կառավարությունը պետք է աջակցի նման մարդկանց, որպեսզի վերջիններս շատ ներդրումներ անեն մեր երկրում ու օգնեն վերականգնել կրթական օճախները:

Ինքը՝ սարկավագը նոր ծրագրեր ունի, որոնք փորձում է իրականացնել տարբեր բարերաների հովանավորությամբ:

Այդպես նա տարբեր զորամասերում ստեղծել է գրադարաններ, որոնցից ամենախոշորը Քարվաճարի՝ 18 հազար կտոր կտորանոց գրադարանն է: Առաջիկայում Արմեն և Մովսես Ձավարյան եղբայների միջոցներով կլուծվեն Հունաստանի հայկական դպրոցի երեխաների ուսման վճարի, ջեռուցման հետ կապված խնդիրները: Բացի այդ եղբայների օժանդակությամբ Հայաստանում բավականին շատ բարեգործություններ են արվել:

«Իմ նպտակն է որքան կարող եմ օգտակար լինեմ մեր երկրին, ուզում եմ Հայաստանում բարեփոխումներ լինեն»,-ասում է Սուրեն Սարկավագ Գևորգյանը, ում բարերարները վստահում են ու հենց նրա միջոցով ներդրումներ կատարում Հայստանում:

«Հիմնականում բոլորն իմ ընկերներն ու մտերիմներն են, բացի այդ ես տեսանկարահանում ու լուսանկարում եմ ամբողջ աշխատանքի ընթացքը և ցույց տալիս թե ինչ ենք արել և ուր ենք հասել»,-պարզաբամնում է սարկավագը՝ նկատելով, որ ծրագիր ունի նաև հեռավոր սահմանային գյուղերում ամբուլատորաներ բացել. «ամեն գյուղում պետք է գոնե մի հատ ամբուլատորիա ունենան. բժիշկներ չկան, ամբուլատորիաներ չկան, պատկերացրեք, թե ինչ դժվար է մարդկանց բուժօգնություն ցույց տալը»,-ասում է նա:

Հակ է նկատել, որ թե՛ կրթօջախների բարեկարգման, թե՛ ամբուլատորիաների տեղակայման ու շատ ուրիշ այլ հարցեր, որոնց իրականացմանը ձեռնամուխ է լինում Սուրեն Գևորգյանը՝ բարերարների միջոցներով, իրականում կառավարության պարտավորություններն են:

Հարկավոր է ո՛չ թե բռնել աշխատող ձեռք, այլ  սփյուռքահայ բարերարների օրինակով ցույց տալ տեղի մեծահարուստ օլիգարխներին, որ կարելի է նաև սեփական միջոցներն ուղղել երկրի բարօրությանը, քանի որ դա շատ օրինակելի և խրախուսելի երևույթ է: