Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են զորամասեր (ֆոտո)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
