Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ո՞ւմ մեղքով է Երևանում աղբը «բարձրանում ավտոբուս» (ֆոտոշարք)

Այն, որ Երևանում աղբահանության աշխատանքները ժամանակին ու հավուր պատշաճի չեն կատարվում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Իհարկե, այս հարցում մեղքի մեծ բաժինն ընկնում է «Սանիթեք» ՍՊԸ-ի ու նրա հետ պայմանագիր կնքած՝ Երևանի քաղաքապետարանի վրա:

Քաղաքապետարանը քաղաքի աղբահանության հարցը պայմանագրով հանձնել է ընկերությանն ու ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել պատասխանատվությունից: «Սանիթեք»-ն էլ, հավանաբար, հենց նույն պատասխանատվության բացակայության պատճառով՝ մատների արանքով է նայում գործին:

aghbaman1

Որքան էլ պատկան մարմիններն «իրենց մեջից ճղեն» ու փորձեն համոզել, թե աղբահանությունը ժամանակին է կատարվում, միևնույնն է՝ անմաքուր քաղաքն իր դեմքը ցույց է տալիս: Իսկ ավելի կոնկրետ՝ աղբով լցված աղբամանները՝ քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի դեմքն են, քանի որ հենց նրանց աշխատանքի բարձիթողի վիճակի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք:

aghbaman2

Իհարկե, պատկան մարմինները սիրում են հակադարձել և ասել, որ մեղքը քաղաքացիներինն է, բայց ուշադրություն. այն, որ քաղաքացիներն աղբը լցնում են ոչ թե աղբամանի մեջ, այլ դրանից դուրս, պատճառը պարզ է՝ աղբամաններից աղբը երկար ժամանակ չի հեռացվում, և դրանք արդեն լցված են լինում:

aghbaman4

Կա մեկ ուրիշ հարց ևս. աղբամաններն իրենց ժամանակն ապրել են և դրանք բարոյապես ու ֆիզիկապես մաշվել են: Բայց թե՛ քաղաքապետարանը, թե՛ այս պարտավորությունն ստանձնած ընկերությունը հոգ չեն տանում նոր աղբամաններ դնելու կամ հարկ եղած վայրերում աղբամանների թիվն ավելացնելու համար:

aghbaman3

Այս աղբամանները NEWSPRESS.am-ի թղթակիցը լուսանկարել է Ծարավ Աղբյուրի փողոցում: Աղբաման հասնելու կես ճամփին մնացած, իսկ ավելի կոնկրետ էլեկտրական լարերից կախված այս աղբով լցված տարայի ճակատագիրը տնօրինել են տեղի բնակիչները: Նրանք, հավանաբար, գերագնահատելով իրենց ուժերն ու ցանկանալով հենց իրենց տան դիմացից աղբը նետել աղբամանի մեջ՝ ստացել են այս պատկերը. աղբը չի հասել աղբամանին:

aghbaman1

Սակայն այստեղ մեղքը դարձյալ պատկան մարմիններինն է. տեղադրված աղբամաններն արդեն ի զորու չեն իրենց մեջ աղբ պահելու, դրանք պետք է փոխել նորերով, բայց ո՛չ քաղաքապետարանին, ու ո՛չ էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին չի անհանգստացնում, որ աղբը մարդիկ չեն կարող թափել չեղած աղբամանի մեջ: Այս անտարբերությունը փոխանցվել է քաղաքացիներին, ովքեր սեփական քաղաքի նկատմամբ կորցրել են սրտացավությունը:

Չկա սրտացավ վերաբերմունք ո՛չ վերևներում, ո՛չ ներքևներում:

aghbaman

Մինչդեռ քաղաքապետարանը պետք է այս հարցը կոշտ դնի, ու ավելի հետևողական լինի խնդրին, պատժամիջոցներ կիրառվեն… Մի խոսքով՝ անել ամեն ինչ, որ քաղաքը մաքրվի աղբից: Իսկ քանի դեռ չկա նման վերաբերմունքը՝ ուղիղ և անուղղակի իմաստով, ցանկացած աղբ կարող է «թևեր առնել» ու «բարձրանալ ավտոբուս»՝ այլևս չիջնելու նպատակով:

NEWSPRESS.am