Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Շիրակի պետհամալսարանից դուրս մնացած ուսանողների բաց նամակը՝ ԿԳ նախարարին և ՄԻՊ-ին (ֆոտո)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

«Հարգելի պարոնայք, Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի տարկետման իրավունքով ընդունված թվով յոթ ուսանողներ և նրանց ծնողները՝ ներկայացնելով բողոքն առ այն, որ 29.11.2017-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մեզ՝ նախնական զինվորական պատրաստականության բաժնի 3-րդ և 2-րդ կուրսերի ուսանողներիս, հեռացրել է համալսարանից «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտք ունենալու պատճառով:

Նախ ասենք, որ բուհի և մեր փորձությունները սկսվեցին այն պահից, երբ սույն թվի մայիս ամսին լուծարվեց մեր ֆակուլտետը, և դեկանի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ հենց ինքը՝ պարոն Մինասյանը (տեղյակ չենք` հրամանով թե առանց հրամանի, եթե առանց հրամանի, ուրեմն առ այսօր այդ ֆակուլտետը չունի դեկան, և բաժնի աշխատանքներն ի սկզբանե դատապարտված էին ձախողման):

Ինչպես արդեն նշեցինք, 7 ուսանողներս ունեցել ենք ակադեմիական պարտք «հոգեբանություն» և այլ առարկաներից, սակայն հնարավորություն չենք ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ոչ ոք ի պաշտոնե մեզ չի իրազեկել, որ մենք ենթակա ենք հեռացման, առավել ևս, մեզ համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարումները (դեկանի կարգադրություն չի տրվել, և մեզ ոչ մեկը հեռացման մասին չի իրազեկել):

2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի համաձայն՝ ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը, սակայն մենք զրկված ենք եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները մեզ համար չեն կազմակերպվել առհասարակ:

Սեպտեմբերի վերջին ռեկտորի հրամանով մենք տեղափոխվել ենք հաջորդ կուրս: Յոթ ուսանողներիցս մի քանիսը ռոտացիայի արդյունքում տեղափոխվել է վճարովի համակարգ` պահպանելով տարկետման իրավունքը: Վճարված է նաև այս տարվա վարձավճարը: Բուհական կրթությունից բացարձակապես անտեղյակ ռեկտորն այստեղ էլ կարող է ասել, որ կարգադրություն չի եղել, սակայն մենք ուզում ենք Ձեզ իրազեկել, որ առանց կարգադրության մեր ազգանունները չէին կարող հայտնվել 3-րդ և 2-րդ կուրս տեղափոխվածների ցանկում, և բնականաբար, մեզանից չէին գանձի ուսման վճարը:

Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել, և մեզանից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Նոյեմբերի 29-ին ուսանող հեռացնելու բոլոր ժամկետներն արդեն վաղուց անցել են, ինչպես նաև ոչ մի ուսանող նախապես չի տեղեկացվել հեռացման մասին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը` չեղյալ համարել պարոն Սահակ Մինասյանի կողմից տրված հրամանը մեր` բուհից հեռացման մասին և թույլ տալ շարունակել ուսումը և ժամկետներ սահմանել «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտքը վերահանձնելու համար: Մենք բոլորս մեծ դժվարությամբ ենք հայթայթել վարձավճարների գումարները և վճարել մեր ուսման վարձը՝ հույս ունենալով, որ ստանալով բարձրագույն կրթություն` կկարողանանք հետագայում աշխատանք գտնել և կկարողանանք լուծել մեր և մեր ընտանիքների գոյության հետ կապված խնդիրները: Ստեղծված ճգնաժամը և ռեկտորի բազմաթիվ ապօրինություններն ու անօրինականությունները բացասական ազդեցություն են ունենում թե´ մեր ուսման որակի, թե´ մեր ապագայի վրա, քանի որ ստեղծված բարձիթողի վիճակը հազիվ թե կարող ենք համարել բարձրագույն կրթություն: Լիահույս եղեք, որ սատարելով մեզ՝ սատարում եք Շիրակի մարզի ազգաբնակչությանը:

Նախապես շնորհակալ ենք:

Ստորև ստորագրում ենք`

storagrutyunner bac namak