Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ռուսաստանն իրեն չպետք է թույլ տար իջնել վիրավորանքի մակարդակի. երկրին վիրավորողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության

«Եթե Ռուսաստանը Սերժ Սարգսյանի քայլից դժգոհ է, ապա թող խոսի կոնկրետ նախագահի քայլերից, ո՛չ թե մի ամբողջ երկրի և նրա ժողովրդին վիրավորի՝ անվանելով «թեթևաբարո կին»»:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում, ՌԴ հեռուստաեթերից հնչած հակահայկական հիստերիայի մասին, իր տեսակետը հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու, Աշոտ Մանուչարյանի օգնական Վլադիմիր Պողոսյանը: Նրա կարծիքով՝ մարդիկ, ովքեր իջել են մի ամբողջ ազգ վիրավորելու մակարդակի, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են սկսել քննադատել Ռուսաստանին, որ նա իջել է վիրավորանքների մակարդակի: Նմանատիպ երևույթներ չպետք է լինեն երկու ազգերի հարաբերությունների միջև: Ինքը՝ Ռուսաստանը, իր իսկ ձեռքով այնպես է անում, որ հակառուսական տրամադրվածությունը ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ երկրում կտրուկ ավելանա: Սա երկու երկրների հարաբերություններում լավ բանի չի բերի»,-նկատեց Վլադիմիր Պողոսյանը:

Անդրադառնալով Գարեգին Նժդեհի հետ կապված ռուսական թոք-շուոների դիտարկումներին՝ նախագահի աշխատակազմի նախկին պաշտոնյան նշեց, որ խոսելուց առաջ պետք է ուսումնասիրել և իմանալ, թե ով է եղել Նժդեհը:

«Բուլղարիայում փողոց ու դպրոց է անվանակոչված Նժդեհի անունով. Այն մարդու պատվին, ով պայքարել է օսմանյան Թուրքիայի դեմ՝ պաշտպանելով բուլղար ժողովրդին»,-ասաց Վլադիմիր Պողոսյանը՝ հավելելով, որ հայերի վրա ցեխ շպրտելը վտանգավոր է. այն կարող է տանել երկու ազգերի միջև մեծ կոնֆլիկտի:

«Մեծ տերությունը պետք է նման բան իրեն թույլ չտար, եթե իրոք Ռուսաստանն իրեն մեծ է համարում, ուրեմն նա պետք է իրեն մեծի պես պահի»:

Մյուս կողմից էլ միջազգային անվտանգության հարցերի փորձագետը նկատում է, որ Ռուսաստանում վախ կա, թե Հայաստանին կարող են կորցնել: Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չի արտահայտվել Հայաստան-ԵՄ հուշագրի ստորագրմանը, և ուրեմն կողմ է դրան: Վլադիմիր Պողոսյանի համոզմամբ՝ ՌԴ-ն իրականում դեմ է եղել, բայց նա չէր կարող դեմ արտահայտվել:

«Եթե ինքն ասեր, որ դեմ է, նշանակում է՝ Եվրոպան կասեր՝ դու մեր հետ ընկերություն ես անում, բայց միևնույն ժամանակ Հայաստանին չես թողնում անդամակցել…. Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ պետություն մեր նկատմամբ նման քայլեր է անում, առաջին հերթին դա մեր մեղքն է»,-ասում է Վլադիմիր Պողոսյանը և պարզաբանում, որ այսօր իշխանությունը չի աշխատում, ԱԳՆ -ն չի աշխատում, և Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ հավասարը՝ հավասարի հետ խոսել:

«Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, իսկ երբ ինքնիշխանությունը կորցնում են՝ դառնում են օբյեկտ, սրճարան, օֆիս ու քո հետ խոսում են այլ մակարդակում, գալիս են մտնում ռեստորան և ինչ ուզում՝ անում են: Ու եթե այսօր Ռուսաստանը Հայաստանի հետ խոսում է այս լեզվով, ապա առաջին հերթին մեղքը Հայաստանինն է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ երկիրը չի կարող պահանջել, որ իր հետ հաշվի նստեն, երբ կորցրել է ինքնիշխանությունը:

«Մոսկվայում ասում են. Ինչո՞ւ Հայաստանի հետ այդքան ժամանակ կորցնել, միևնույնն է՝ Հայաստանի նախագահն անում է այն ամենը, ինչ մենք ասում ենք: Հաղորդման ժամանակ ևս նշել են, որ ՀՀ կառավարության բոլոր բանալիները Ռուսաստանի ձեռքում են»,– նշում է Վլադիմիր Պողոսյանը:

Նա այս ամենի մեջ, սակայն տեսնում է նաև Ռուսաստանի մեղքի բաժինը. ՌԴ-ում հասկանում են, որ իրենք որքան աջակցում են Հայաստանի իշխանությանը, այնքան ստանում են հակառուսական տրամադրություն:

«Ամբողջ ժողովուրդը, ոչ թե չի ընդունում, այլ մերժում է իշխանությանը՝ կա կոռուպցիա, արտագաղթ, աղքատություն, այս ֆոնին, եթե Ռուսաստանը պաշտպանի հակաժողովրդական իշխանությանը, ապա կարժանանա հակառուսական արձագանքների: Մինչդեռ խաղադրույքները պետք է դնել այն առողջ ուժերի վրա, որոնք ինչ -որ չափով հեղինակություն են վայելում ժողովրդի շրջանում, և ոչ թե խաղադրույքները պետք է դրվեն օլիգարխների դրամապանակների և քաղաքական այն էլիտայի վրա, որին վաղուց փոխել է հարկավոր»,-ասում է Վլադիմիր Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ թուլացած և կոռումպացված Հայաստանն առաջին հերթին հենց իր համար է վտանգավոր. եթե այդ հիմքի վրա գան այնպիսի ուժեր, որոնք ձեռք չեն տալիս Ռուսաստանին, ապա իսկապես ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում կարող է դրվել հարվածի տակ:

Վլադիմիր Պողոսյանի դիտարկմամբ՝ այսօր Ռուսատատնը մեծ գումարներ չի ծախսում Հայաստանում ռուսական պրոպագանդայի համար, քանի որ Հայաստանի իշխանությունն ինքը պրոռուսականացված է:

«Հայերը չպետք է լինեն ո՛չ պրոռուսական, ո՛չ պրոամերիկական, ո՛չ պրոեվրոպական… նրանք պետք է լինեն պրոհայկական, և հենց դառնան պրոհայկական, այն ժամանակ կդառնա ինքնիշխան և նրա կարծիքի հետ ամբողջ աշխարհը հաշվի կնստի»,- նշում է մեր զրուցակիցը, ում համոզմամբ՝ Հայաստանին ռեֆորմներ են հարկավոր:

Ըստ նրա՝ միակ ելքը Հայաստանում քաղաքական էլիտայի փոփոխությունն է: Այլ ճանապարհ չկա: Նա պարզաբանում է՝ ՀՀ-ԵՄ հուշագրի համաձայն Հայաստանը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Միևնույն ժամանակ Վլադիմիր Պողոսյանը նկատում է՝  նախագահը չի կարող իր շրջապատում որևէ մեկին կալանավորել: Նախկին պաշտոնյան նշում է, որ մինչ այսօր փոքր ֆիշկաներից բացի, ոչ մեկին չեն դատապարտել ազատազրկման՝ կոռուպցիայի համար, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարը հենց վերևներից պետք է սկսել:

«Ժամանակն է փոխել քաղաքական էլիտային: Եթե նույնիսկ մնալով իր պաշտոնին, նախագահը փոխի իր թիմին՝ պրոգրեսիվ և կենսունակ մարդկանցով, ովքեր պատրաստ են հանուն երկրի հզորացման աշխատել, և նոր աշխարհայացք ձևավորել, ապա երկիրը կուժեղանա, և ժողովուրդը բավարարված կլինի: Բայց այսօր մենք դա չենք տեսնում»,-ասում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ այսօր Հայաստանում միայն բանկեր, խաղատներ ու ռեստորան են կառուցվում:

«Բայց ներեցե՛ք, Հայաստանը հանգստյան տուն չէ: Այդպես երկիր չեն կառուցում: Դրա համար անհրաժեշտ է կա′մ փոխել երկրի իշխանությունն ամբողջությամբ, կա′մ քաղաքական ողջ էլիտային: Այն ժամանակ Ռուսաստանի և այլ երկրների հետ շփումները կլինեն ավելի բարձր մակարդակում ու այլ տեսանկյունից կդիտարկվեն»:

Զրուցեց Արմինե Մկրտումյանը