Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Ամբիցիոզ Վիգենը պատերազմ է հայտարարել Հայկազ Բաղմանյանին

Վերջին շրջանում մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈւ շտաբի ղեկավարի տեղակալ Ստեփան Գալստյանին:

Նկատենք, որ տեղեկությունը տարածվեց, բայց չհերքվեց, թեպետ նաև չի էլ հաստատվում:

Փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հարցի առնչությամբ ասել էր. «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»:

ՊՆ վերնախավի այս խժդժությունները կիսով չափ թաքցնելը, ինչ խոսք, մշակված վարքագիծ է, ասել, որ մի բան այն չէ, բայց չասել, թե ինչը և ինչու:

Եթե Ստեփան Գալստյանի անձի մասին համեստորեն կլռենք (շատերն են պնդում, որ իր գործի իսկական վարպետն է, հողն էլ ոտքերի տակ ամուր է), ապա նույն բանը դժվար է անել բազմաթիվ սկանդալների մեջ հայտնված Հայկազ Բաղմանյանի մասին:

Պետք է նկատել, որ այս պաշտոնյայի աթոռը 1992 թվականից մինչ այսօր միշտ վեր բարձրացող վերելակի նման է եղել, վեր, վեր ու էլի վեր: Ասել է թե՝ Բաղմանյանն անկում ապրող տղա չէ:

Եվ ահա, այս ֆոնին զինվորական ծառայություն չտեսած նախարար Վիգեն Սարգսյանը, ով կոնկրետ առաքելությամբ նախագահականից գործուղվել է ՊՆ, փորձում է ողջ կյանքը բանակում արմատներ նետած Բաղմանյանին կերակրատաշտից հեռացնել, մարդու, ով բավականին սերտ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հարց է առաջանում՝ ո՞վ է ցանկանում ազատվել Բաղմանյանից, նախագահ Սարգսյանն ինքն անձա՞մբ, թե՞ նախարար Սարգսյանը՝ իր նախաձեռնությամբ:

Հակված ենք այն տեսակետին, որ Վիգեն Սարգսյանն ինքն է փորձում իր միջավայրն իրեն հարմարեցնել և իր շրջապատում դժվար կառավարելի դեմքերի չպահել, քանի որ սա կարծես թե Սերժ Սարգսյանի ձեռագիրը չէ:

Ինչո՞ւ ենք այդպես կարծում:

Սերժ Սարգսյանի պարագայում մամուլին պաշտոնյաների նշանակման և ազատման մասին ինֆորմացիան հասանելի է դառնում միայն պաշտոնական հրամանագրից հետո:

Թե ինչու է Վիգեն Սարգսյանը սկսել այս պատերազմը, դժվար է ասել, բայց այն, որ արդեն ձախողման հոտն է գալիս, երկու կարծիք լինել չի կարող:

Նախարար է, ով ցանկանում է, բայց չի կարողանում իր ղեկավարած ոլորտում իր պատկերացրած փոփոխությունները կատարել: Հավանաբար նրանից է, որ ամբիցիոզ Վիգենն այս անգամ նշաձողը բարձր է սահմանել և չի կարողանում տակից դուրս գալ:

NEWSPRESS.am