Շուշան Դոյդոյանը վարչապետին պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել
Շուշան Դոյդոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա տեղելացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։
Քաղհասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»: