«Ժամանակ». ԱՆ-ն անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին. Վերջիններս պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Թեև մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները շուտով կմեկնարկեն, սակայն դրա հանդեպ դեռևս խոր անվստահություն կա։ Անվստահության աստիճանի նվազեցմանը չօգնեց նաև բժիշկների կողմից իրենց երեխաներին հրապարակավ պատվաստելը։ Սակայն, ինչպես երևում է, այս փաստն առանձնապես չի մտահոգում նախարարությանը։
Գարդասիլ տեսակի պատվաստանյութի անվտանգության և հետագայում որևէ հետևանք չառաջացնելու հարցում առողջապահության նախարարությունը, չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին, միայն թե ծրագիրն առաջ գնա։
Բժիշկները պատրաստվում են վարչապետից, Սերժ Սարգսյանից պահանջել, որպեսզի օրենսդրորեն նորմ ամրագրվի, որով բժիշկները կկարողանան պաշտպանվել նախարարից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում