Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ Խաչատուրյան
Սպորտ

Գատուզոն կփորձի Միլանին դարձնել պայքարող թիմ

Օրեր առաջ պաշտոնից հեռացվեց իտալական Միլանի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան, ում փոխարինեց կարմիր-սևերի նախկին ֆուտբոլիստ՝ Ջենարո Գատուզոն, ով հանդիսանում էր Միլանի երիտասարդական թիմի մարզիչը։ Արդեն հիմա իտալական մամուլը քննարկում է Գատուզոյի մարզչական աշխատանքի, տակտիկական փոփոխությունների ու թիմի նոր խաղի մասին։ Մասնագետներից շատերը նշում են, որ Գատուզոյին չի հաջողվի արդյունքի հասնել, և նա վերջնականապես կտապալի չինացիների նախագիծը։ Ոմանք էլ Միլանի լեգենդին սկսեցին համեմատել Զինեդին Զիդանի ու Դիեգո Սիմեոնեի հետ։

Նախ պետք է նշել, որ նոր մարզչի պաշտոնում անցկացրած առաջին ասուլիսների ժամանակ Գատուզոն պաշտպանեց Մոնտելային ու ընդգծեց, որ նա նույնպես ամեն խաղի թիմի կազմ դուրս կբերի նոր ֆուտբոլիստների։ Նա ընդգծեց նաև, որ թիմը շարունակելու է խաղալ 3-4-3 և 3-4-2-1սխեմայով։

Պետք է ընդգծել, որ ամառային տրանսվերային պատուհանի ժամանակ Միլանը գնեց այնպիսի ֆուտբոլիստների, որ թիմը կարողանա խաղալ 3-5-2 կամ 3-4-3 գերհարձակվողական սխեմաներով։ Մոնտելայի Միլանը վերջին խաղերում հանդես էր գալիս լավ, սակայն չկային գոլեր և վաստակած միավորներ։ Հարցազրույցների ժամանակ թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին ընդգծեց, որ Միլանին պակասում է համառությունն ու բնավորությունը։ Թիմի սեփականատերերը տեսնելով, որ բնավորությունը չի ավելանում, հեռացրեցին Մոնտելային։

Ֆուտբոլային բնավորության մասին խոսելիս Գատուզոյին շրջանցելն առնվազն հիմարություն կլինի։ Արդեն հիմա իտալական լրատվամիջոցները նշում են, որ մարզումների ժամանակ Գատուզոն ֆուտբոլիստներին սովորեցնում է վազել շատ ու կատարել մեծ արագացումներ, խաղի սկզբում մրցակցին ճնշել ու գնդակներ խլել։ Գատուզոն կփորձի Միլանին դարձնել պայքարող թիմ, իսկ ֆուտբոլիստներին կդարձնի գնդակի համար կյանք տվող մարտիկներ։

Այդպիսին դարձավ Սիմեոնեյի Ատլետիկոն ու պատահական չէ, որ մասնագետները նմանատիպ կանխատեսումներ են անում։ Իվան Ահեղը պահպանեց Մոնտելայի տակտիկական սխեման ու հիմա կփորձի այդ սխեմայում խաղացող ֆուտբոլիստներին դարձնել ֆիզիկապես ամուր, պայքարով, հակառակորդին ճնշող ու արդյունքի հասնող։

Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան Գատուզոյի Միլանում։