Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Մոսկվան խանդում է. ռազմաքաղաքագետ

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է ռազմաքաղաքագետ Բագրատ Մովսիսյանը:

-Պարո′ն Մովսիսյան, ռուսական լրատվամիջոցներով հակահայկական քարոզչության ալիք է անցնում, անգամ՝ պետական հովանավորչություն ունեցող ԶԼՄ-ներով: ԶԼՄ-ների այս պահվածքն ի՞նչ է հուշում:

-Ռուսաստանյան լրատվամիջոցների և քաղաքագետների կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ ծավալվող հակահայկական աղմուկը ոչ այլ ինչ է, քան նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի դիրքերի հնարավոր թուլացման և Եվրասիական տնտեսական միության կազմաքանդման դեմ միտված հոգեբանական բարդույթի դրսևորում:

-Այդ հայտարարությունները, սակայն, կարծես թե պաշտոնական չեն:

-Այո, թեև հնչող տեսակետներն ու հայտարարությունները չունեն պաշտոնական դիրքորոշման արտահայտություն, բայց ծառայեցվում են՝ ստուգելու Մոսկվայի դիրքերը ոչ միայն ԵԱՏՄ, այլ ընդհանրապես՝ Ռուսաստանի դաշնակից և հարակից երկրներում: Եվ պատահական չէ, որ նման հայտարարությունները՝ Գարեգին Նժդեհի, հայ մի շարք հերոսների, հայ-եվրոպական հարաբերությունների, Ուկրաինայի ճանապարհով գնալու մասին այլևայլ ձևակերպումները հնչում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին մի քանի ամսվա ընթացքում սառեցված և նույնիսկ լարված փոխհարաբերությունների պայմաններում: Ռուսաստանյան մի շարք շրջանակներ փորձում են նաև որոշակի քաղաքական միավորներ կորզել՝ իրենց երկրի հասարակական կարծիքի շրջանակներում հանդես գալով որպես իրական հայրենասեր, որպես եվրասիական ինտեգրման ջատագովներ:

-Շուտով ՌԴ-ում նախագահական ընտրություններ են: Գուցե նման պահվածքը կապված է դրա՞ հետ:

-Չի բացառվում: Իհարկե, պատահական չէ, որ այսպիսի հայտարարություններն ու պահվածքն սկսում են ավելի հնչեղ դառնալ Ռուսաստանի նախագահական առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլում: Դառնում է նաև ակնհայտ, որ ռուսաստանյան իշխող վերնախավում միակարծիք չեն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հավասարեցման քաղաքականության հարցում: Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից բազմիցս շեշտվում է, որ Հայաստանը տարածաշրջանային միակ դաշնակից երկիրն է, իսկ Ադրբեջանը՝ զուտ գործընկեր, ապա այլ մակարդակներում փորձ է արվում արդարացնել տեղական զենքի վաճառքն Ադրբեջանին և տարածաշրջանային այդ փխրուն հավասարակշռության խախտման դրսևորումները:

-Հնարավո՞ր է ՌԴ-ում տրամադրությունները փոխվեն Ադրբեջանի օգտին:

-Հնարավոր է: Ռուսական քաղաքական էլիտայի մի մասը փորձում է շահարկել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու նպատակով, քանի որ ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շահեր: Այդ շրջանակների համար դառնում է օրհասական ԵԱՏՄ կառույցին Ադրբեջանի ներգրավումը, սակայն նրանք պարզ գիտակցում են, որ իրենց տեսլականի իրականացման միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունը, ուստի մեծ ջանքեր են գործադրում՝ եթե ոչ Հայաստանը Միության կազմից հեռացնելու, ապա գոնե Երևանի ձայնը չեզոքացնելու կամ լռեցնելու ուղղությամբ: Դառնում է ավելի քան ակնհայտ, որ ռուսաստանյան քաղաքական էլիտայում առկա է երկփեղկվածություն, որը թերևս այդքան էլ չի դրսևորվում այլ հարցերում՝ միմիայն արտաքին ուժեղ մարտահրավերների ազդեցության ներքո:

Եվրասիական միության կայունության հարցը գործող նախագահի համար կարևորագույն հիմնահարցերից է, ուստի հակահայկական տրամադրվածությամբ հայտարարությունները միանշանակ պաշտոնական արձագանք չեն ստանում զուտ այն պատճառով, որ պաշտոնական Մոսկվան փորձում է նաև հասկացնել իր դաշնակիցներին, որ հետևելու է նրանց պահվածքին մեծագույն խանդով և չի հանդուրժի ոչ մի չհամաձայնեցված քայլ: Պաշտոնական Մոսկվան փորձում է ցույց տալ, թե զերծ է կայսերապետական քաղաքական հայեցակարգից և չի խառնվում իր դաշնակիցների արտաքին հարաբերություններին, սակայն դրան զուգահեռ օգտագործում է որոշ շահագրգիր կողմերի նմանօրինակ պահվածքը՝ հասկացնելու, որ իր համար ոչ նպաստավոր որևէ մի գործընթացի պարագայում կարող է տեր կանգնել իր ազգային շահերին:

Զրուցեց Գոհար Ստեփանյանը