Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

ՀՔԾ պաշտոնյան ուղիղ խոսքով ինձնից պահանջում էր զրպարտել անմեղ մարդկանց՝ իմ ազատության դիմաց. Անի Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանն «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին հորդորել է մեղադրել ամենատարբեր մարդկանց՝ ազատություն ստանալու դիմաց: Այս մասին այսօր հայտարարեց Անի Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ իր ձերբակալվելուց անմիջապես երկու օր անց՝ ՀՔԾ վարչության պետը Հովհաննիսյանին առաջարկել է իր չկատարած հանցանքում մեղադրել տարբեր մարդկանց և որոշ մարդկանց մասին էլ տեղեկություններ հայտնել:

«Նա ոչ թե հետաքրքրված էր, կամ հարցաքննում էր, այլ ուղիղ խոսքով ինձնից պահանջում էր զրպարտել անմեղ մարդկանց. օրինակ՝ Արսեն Բաբայանին… Ես չէի պատրաստվում ընդունել չարածս, էլ ուր մնաց չարածիս մեջ հանցակից դարձնել անմեղ մարդկանց, ովքեր ոչ մի կապ չէին կարող ունենալ այս ամենի հետ»,-ընդգծեց Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ում այս սցենարը չէին մտածել:

«Նրանց թվում էր, որ ես կին եմ, կկոտրվեմ ու լացելով կհամաձայնեմ իրենց գործարքին, բայց եթե նույնիսկ ինձ ցմահ դատապարտեին, ես չէի համաձայնվի համագործակցել»,-ասաց Անի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս առիթով ՀՔԾ պետն իրեն հորդորել է միամիտ չլիներ, քանի որ եթե ինքը չհամագործակցի, ապա կան իրենց հետ աշխատողներ՝ գրպանի շներ, ովքեր գրում են իրենց պատվերով:

ՀՔԾ-ի համար աշխատող լրագրողների շարքը, Անի Հովհաննիսյանի խոսքով, գլխավորում է «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Համենայնդեպս, «Անալիտիկի» տնօրենը վստահեցնում է, որ այդ մասին իրեն հայտնել է ՀՔԾ վարչության պետը:

«Կարեն Կարապետյանն ինքնավստահ կերպով ինձ հայտնեց, որ քրեական գործը ՀՔԾ-ի վարույթում քննելու իրավաբանական հիմքը «Ժողովուրդ» օրաթերթում ՀՔԾ-ի թելադրանքով տպագրված հոդվածն է եղել: Այսինքն՝ նախաքննական մարմինը պատվիրել է իմ դեմ սուտ հոդված ու այդ իսկ սուտ հոդվածի հիմքով քրեական գործը Դատախազությունից փոխանցել ՀՔԾ»,-ասաց Անի Հովհաննիսյանը:

Նա մարտական է տրամադրված. «Պայքարել եմ և շարունակում եմ պայքարս ո՛չ թե իմ ազատության համար, որն ապօրինաբար և զուտ իմ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված սահմանափակվել էր, այլ արդարության հաստատման և խոսքի ազատության համար։ Ես շարունակելու եմ պայքարը և ՀՀ ատյանները սպառելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կդիմեմ նաև ՄԻԵԴ»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում