Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ո՞վ էր Գորիսը Լիսկայից «ազատագրողը». նրան Առուշ կասեն

Երբ տակավին պատանյակ Առուշ Առուշանյանը ոտք դրեց ՀՀԿ քաղաքականություն, նրան գրկաբաց ընդունեցին. իրենց մարդն է: Մի քիչ տառերից էր՝ քիչ, մի փոքր էլ հաշվարկներն էին՝ ծուռ, սակայն մնացածը լավ էր, ոչ աջն էր կողմնորոշվում, ոչ՝ ձախը, իսկը ՀՀԿ-ական: Ահա՝ որն էր պատճառը, որ Առուշ Առուշանյանին գրկաբաց ընդունեցին ՀՀԿ-ում: 

Թե չէ լավատեղյակները փորձում էին գլուխ ջարդել, թե այդ ինչպես պատահեց, որ տակավին պատանյակ, դեռևս մանկական կռիվ-կռիվ խաղացող Առուշը վերաճեց ՀՀԿ-ական քաղաքապետի:

ՀՀԿ-ն հեռվից հեռու զգում է հարազատ հոգին և միանգամից նրա մեջ ապագա և ստեղծագործական խոշոր պոտենցիալ տեսավ. ինչ պետք է, չգիտի, ինչ պետք չէ՝ էլի չգիտի:

Իհարկե, որպես ազնիվ ՀՀԿ-ական՝ բանակում չի ծառայել, գոնե այդ մասին որևէ գրառում չկա նրա կենսագրության մեջ: Չեղած տեղից են ՀՀԿ-ականներն իրենց կենսագրության մեջ բանակ, Արցախյան ազատամարտ «ներմուծում», իսկ եթե ծառայած լիներ, ապա պարգևների և մեդալների պակաս չէր լինի՝ կարգով-շարքով, բոլորը միանգամից, ինչպես ընդունված է ՀՀԿ-ում:

Իհարկե, ՀՀԿ-ականները որոշել են ճանապարհ տալ երիտասարդներին՝ սկսել են մանկամսուրից, ամեն ինչ առջևում է՝ կսովորեցնեն ՀՀԿ-ավարի, մնացածը կարևոր չէ:

Եվ Առուշանյանը որոշել է սկսել ազգային-մաթեմատիկական-տնտեսագիտությունից, իսկ թե դա ի՞նչ մասնագիտություն է… երևի բոլորովին նոր:

Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածել գորիսեցիները, երբ նոյեմբերի 5-ի ընտրություններում ձայների հիմնական մասը, ավելի ճիշտ՝ գրեթե ամբողջը, տվել են հենց Առուշանյանին: Գուցե Առուշանյանը Գանգրահեր Վահա՞գնն է սուրը ձեռքին երևացել, թե՞ Սասունցի Դավիթն է Քուռկիկ Ջալալին հեծած որոշել անցնել այդ կողմերով, սակայն փաստը մնում է փաստ, որ պատանյակ Առուշանյանը շարժել է գորիսեցիների սրտերը և այն էլ ինչպե՜ս:

Եվ քանի որ գորիսեցիների սրտերն իրոք տեղաշարժվել են, ուրեմն ամենաքիչն ապագա Տիգրան Մեծն է անցել Գորիսի կողմերով:

Իհարկե, Առուշը Առուշ դարձավ՝ Մեծն Լիսկային Գորսից «ազատագրելու» համար, փոխարենը՝ Գորիսը գրավեց Մեծն Առուշը՝ իր կասկածելի կարճ անցյալով, կռվարար ներկայով և անհասկանալի կերպարով:

NEWSPRESS.am