Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Պիջակով երիտասարդի էնտուզիազմը մարել է

Պիջակով երիտասարդի ղեկավարությամբ կառավարության նիստերն արդեն կորցրել են իրենց էնտուզիազմը: Նախկինի պես չկան Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին ուղղված դիտողությունները, մեղմվել է դաշնակ նախարարների հանդեպ վերաբերմունքը. Արծվիկ Մինասյանն  անգամ կառավարությունում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, հանձնարարականներն էլ նախորդների պես այլևս արձագանք չեն ստանում: Մի խոսքով՝ նիստ են գլորում մինչև 2018 թվականը՝ տեսնեն գլխներին ինչ է գալիս:

Թեև երեկվա նիստում մի փոքր աշխուժություն տեղի ունեցավ, սակայն ոչինչ էական չասող թեմայի շուրջ:

Բանն այն է, որ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել՝ որպես կոմիտե և տեղափոխել Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով այն, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն: Նկատենք, որ այս փոփոխությունն իրենից գրեթե ոչինչ չի ներկայացնում: Պատկերավոր ասած՝ դատարկ թեմա է, նախ չի փոխվում հաստիքացուցակը, չի փոխվում նաև ՊՈԱԿ-ի դաշնակ ղեկավար Միքայել Մանուկյանը, միայն փոխվում է կառավարման ձևը՝ ՊՈԱԿ-ը դարձնելով կոմիտե: Ե՞վ: Իհարկե՛, ուրիշ ոչինչ:

Սակայն այս անիմաստ տեխնիկական հարցից զատ, մի փոքր նրբերանգ կարելի է նկատել՝ վարչապետը կառավարության նիստին նորից «կպավ« Արծվիկ Մինասյանին: Նա 10 օրվա ընթացքում ակնկալում է անտառների պահպանության վերաբերյալ իրականացվելիք աշխատանքների ձևակերպումը: Սա Մինասյանն անհնարին է համարում, քանի որ ռեֆորմները նախատեսված են ամբողջովին ավարտել երեք տարվա ընթացքում:

«Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմ, նշանակում ա՝ ռեֆորմ չըլնի: Ըտենց ռեֆորմ չկա, որ երեք տարի ա տևում: Այդ իսկ պատճառով՝ ինչ-որ ծրագիր երեք տարվա՝ հա, բայց երեք տարվա ռեֆորմ՝ չէ»,– Մինասյանին պատասխանեց ջղաձիգ Կարեն Կարապետյանը:

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ, այո՛, դիտողությունը խիստ տեղին էր, առավոտից երեկո նախարարություններում սուրճ խմողներին ի վերջո պետք է աշխատանքով զբաղեցնել, բայց, մյուս կողմից, արդարացիորեն հարց է առաջանում՝ և ո՞վ է խոսում կարճ ժամանակում կատարվող ռեֆորմներից: Նույն վարչապետը, ով պաշտոնին նշանակվել է 2016 թվականից, սակայն ժողովրդի կենսամակարդակի վրա իր նշանակումն այդպես էլ չի ազդել: Հակառակը՝ այսօր ունենք ջրի սակագնի ավելի բարձր մակարդակ, հունվարի 1-ից էլ շուրջ 800 ապրանքատեսակ կթանկանա:

Սա խիստ բավարար է կարճ ժամանակահատվածում ռեֆորմներ սիրող վարչապետին ձախողված համարելու համար:

Մի խոսքով՝ այստեղ տեղին է մեջբերել Սողոմոն իմաստունի հայտնի խոսքերը՝ «Ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է»:

NEWSPRESS.am