Պարզվել է «Varks.am» կազմակերպություն զենքով ներխուժած անձի ինքությունը. (տեսանյութ)
«Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է:
Իսակովի պողոտայում հայտնաբերվել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանը:
Նա Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են: Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են: