Մինսկի գագաթնաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:
Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ նշելով, որ Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ:
«Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը»- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: