Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Բանակում կատարած միակ գողությունը․ «Հուշեր մարտական դիրքերից»

Առաջին մասն՝ այստեղ
Երկրորդ մասն՝ այստեղ

Մարտական դիրքում գտա պատառոտված ու քրքրված գիրք։ Ակնհայտ նշմարվում էր, որ գիրքն այստեղ հայտնվել է ոչ թե ընթերցանութան համար, այլ․․․

Հիշեցի, որ մինչ մարտական դիրքեր գալը գնում էի զորամասի գրադարան։ Հիմա, երբ վաղուց վերադարձել եմ մարտական դիրքերից ու ամեն անգամ գրքերի դարակը դասավորելիս, երբ աչքերիս առաջ հայտնվում է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպը, մի ուրիշ ժպիտ ու հրճվանք է հայտնվում խամրած դեմքիս։

Ժամանակն ամենանողկալի երևույթներից մեկն է, նա ամեն վայրկյան պատրաստ է մեզ ուրախության ու տխրության պահեր պարգևել։ Բանակում ծառայության տարիներին էր, երբ մի քանի անգամ այցելել էի զորամասի գրադարան։ Այդ այցելությունների ժամանակ լավ հոտառություն ունեցող մարդասպանի նման հասցրել էի զննել բոլոր գրքերը։ Զոհս լինելու էր հենց Կաֆկան։

Գրադարանում հանգրվանած գրքերը լավագույն դեպքում պետք է զուգարանի թուղթ ծառայեին։

Լարվածություն կար իմ մեջ, անսովոր ու սպանող դող, որ ամենափորձված մարդասպանին անգամ կարող էր մատնել։ Գրադարանից վերցրի Կաֆկային ու մատյանում նշեցի, որ մեկ շաբաթից պիտի վերադարձնեմ։ Որոշեցի գիրքը չվերադարձնել ու ուղարկել տուն։ Հիմա ամեն անգամ մեծ սիրով ու ուրախությամբ եմ հանում դարակից Կաֆկային։ Ներքին բավարարվածություն կա, որ փրկեցի այս գրքի գոյությունը։

Հիշում եմ, որ շատ տարիներ առաջ ժխտում էի գողություն կոչվող հանցագործության բոլոր արդարացումները։ Հիմա եմ հասկանում «Գրքի գողը, գող չէ» թևավոր խոսքի իմաստության արժեքը, ու ամեն անգամ ներքին ու արտաքին ժպիտ է պատում ինձ, երբ կարդում եմ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի այս տողերը. «Մինչ պարոններից մեկը դանակը խոր խրեց Կ-ի սիրտն ու երկու անգամ պտտեցրեց, մյուսը ձեռքերն օղակել էր կոկորդի շուրջը։ Կ-ի կուլ գնացող աչքերը տեսան, թե ինչպես էին պարոնները քիթ-քթի տված կռացել իր դեմքի վրա ու հոգեվարքին էին հետևում։ -Շան նման.-ասաց նա, կարծես խայտառակությունն իրենից շատ ավելի երկար էր ապրելու»։

Ես արդարացնում եմ իմ գործած հանցանքը։

Ա.Զ.