Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Անարդարության զոհեր, որոնց ձայնը կառավարության դռներից այն կողմ չի լսվում (լուսանկարներ)

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մարդիկ, ում ներկայությունն այնքան էլ հաճելի չէր կառավարության աշխատակիցների համար: Նրանք ամեն հինգշաբթի այստեղ են՝ որևէ պաշտոնյայի հանդիպելու և իրենց խնդիրը ներկայցնելու ակնկալիքով, սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ նրանց ոչ ոք չմոտեցավ:

Կառավարության մշտական «անկոչ հյուրերի» ցուցակում է Նինա Իվանյանը:

nino armenia naxkin ashxatox

Նա «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Արդեն 13 տարի այս կինը պայքարում է արդարության վերականգնման համար և փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ապօրինաբար իրեն հեռացրել է աշխատանքից: Այժմ Նինա Իվանյանը ցանկանում է փոխհատուցվել իր կրած նյութական ու բարոյական վնասի դիմաց:

Նա պահանջում է առերեսում ԲԿ-ի տնօրենի հետ, որի հնարավորությունը մինչ օրս նրան չեն տվել:

Տարիներ շարունակ կառավարության ու պատկան մարմինների փակ դռներն են թակում նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները:

sevazgest mayrer2

Նրանք վստահ են, որ իրենց որդիներին սպանել են: Ու թեև արդեն վաղուց կորցրել են հույսը, որ իրենց զավակների սպանության գործը կբացահայտվի, սակայն շարունակում են պայքարել՝ պահանջելով արդարություն:

«Ասում են՝ հույսը վերջում է մեռնում: Քանի կանք, պետք է պայքարենք մեր տղաների սպանության բացահայտման համար»,-ասում են ծնողները, ովքեր պայքարի ճանապարհին կորցրել են իրենց առողջությունն ու հավատը՝ երկրի ղեկավարների նկատմամբ:

Այստեղ ավելի քան տասը տարի իրենց հասանելիք գումարներն են պահանջում նաև հաշմանդամ օդաչուները: Անցած տարիների պայքարի ընթացքում նրանք միայն մի բան են հասկացել՝  կառավարությունը «քցող է»:

karavarutyun akcia

2001 թ. Իրանում «Հայկական ավիաուղիներին» պատկանող 3ԱԿ-40 օդանավի զոհված օդաչուի մայր Ջեմմա Հովհաննիսյանն արդեն նախկին հույսով չի գալիս կառավարության դիմաց ակցիայի:

«Որդուս կորցրի, կառավարությունն էլ սենց արհամարհում է: Գոնե դուրս գա մեկը, մի բան ասի»,-ասում է 81-ամյա Ջեմմա Հովհաննիսյանն ու ձեռքն անհույս թափ տալիս:

karavarutyan-dimac-havaqvac-qaxaqacinern-pahanjumen-handipum-varchapet-karen-karapetyanihet-nranchen-vjarumirenc-ashxatavardzern-3

Թե՛ վերոհիշյալ մարդիկ, թե՛ բոլոր նրանք, ովքեր գալիս կառավարության մոտ իրենց պաստառներն են թափահարում, կոչեր անում ու ներկայացնում իրենց պահանջները, թերևս անարդարության զոհեր են: Զոհեր, ովքեր չեն պատրաստվում զոհվել, բայց իրենց համարում են անարդարության զոհ: Զոհեր, որոնց ձայնը կառավարության դռներից այն կողմ չի լսվում, և որոնց կառավարությունը չի տեսնում:

Արմինե Մկրտումյան