«Սուգ ա եկել «Նաիրիտի» գլխին». նաիրիտցիները վճռել են պայքարել մինչև վերջ (ֆոտո, վիդեո)
«3000 հոգու գցել են դուրս ու մեզ ոչ ոք հաշվի չի առնում, ոչ ոք չի ուզում լսել մեզ»: NEWSPRESS.am–ի հետ զրույցում դժգոհեցին «Նաիրիտի» նախկին աշխատողները:
«Մենք 15-20 մարդ չենք, մենք մոտ 3000 հոգի ենք ու մենք մեր նպատակից հետ չենք կանգնի: Նստացույցեր կանենք, նոր ակցիաներ կկազմակերպենք, բայց կհասնենք «Նաիրիտի» վերագործարկմանը»,-ասաց «Նաիրիտի» նախկին աշխատողներից մեկը:


Մեկ այլ աշխատող՝ Նորիկ Ղահրամանյանն էլ իր հետ բերել էր սև ժապավեն, որով փորձում էր ցույց տալ, թե որքան ողբերգական է իրենց համար «Նաիրիտի» փակումը:
Մանրամասները՝ տեսանյութում