Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ Խաչատուրյան
Տնտեսություն

Հայաստան մատակարարվող գազի գինը չի փոխվի՝ 150 դոլար

ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

«Ընդունելով էներգետիկ շուկաների և գազատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, ինչպես նաև գազամատակարարման հուսալիության ապահովման անհրաժեշտությունը, ելնելով ՀՀ տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն տնտեսական վիճակի պահպանման շահերից, և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեջ Կողմերի պետությունների փոխադարձ հետաքրքրությունը, «2017թ. դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2018թ. դեկտեմբերի 31-ը» բառերով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով սահմանվել է` այս համաձայնագիրն ամրագրվում է այս փոփոխությամբ,ըստ այդմ, մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 2018-ին սոցիալապես անապահով խմբերի, ջերմոցատերերի և վերամշակող ձեռնարկությունների համար կտրվեն արտոնություններ:

Նշենք, որ Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար սահմանել է 1000 խմ-ի համար 150 դոլար: