Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Բաքվի ռևանշի առաջին փորձը ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամեր առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում:

Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթերում բարենպաստ ձևակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով:

Բաքուն երեկ Կիևում փորձել է ռևանշի հասնել` թեև ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն` այն իր հեղինակությամբ, կշռով ամենևին համարժեք չէ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը չպետք է աչալրջություն, հետևողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհետև հակահայկական ցանկացած բանաձև որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների վրա:

Երեկվա բանաձևի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի և Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաև տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից` այսօրվա գագաթնաժողովը հյուրընկալել էր Կիևը ու ԼՂ հարցն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:

Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետև տարբեր միջազգային ձևաչափերում Հայաստանի ներկայացուցիչներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին:

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից` նվազագույնի կհասցնի միջազգային և տարածաշրջանային տարբեր ձևաչափերում հակահայկական բանաձևերի ընդունման հնարավորությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում