Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Անի Հովհաննիսյանի բաց նամակ-դիմումը՝ Գլխավոր դատախազին

«Անալիտիկ» կայքի և համանուն թերթի գլխավոր խմբագիր, «Անալիտիկ» մամուլի ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյանը բաց նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Դավթյան, Թագուհի Թովմասյանն իրեն պատկանող «Ժողովուրդ» օրաթերթով և www.armlur.am լրատվական կայքով թիվ 59103216 քր. գործի նախաքննության սկզբնական փուլում հրապարակել է բացարձակ սուտ, կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք ես գնահատում եմ որպես նախաքննությունը կեղծ ճանապարհով ուղղորդելուն միտված գործողություններ:
Որպես օրինակ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Ում աջակցությամբ է ստեղծվել analitik.am-ը և ինչ է խոստացել լրատվական կայքի ձերբակալված տնօրենը ազատ արձակվելու դիմաց» վերնագրով հետևյալ հրապարակումը:

Ցանկության դեպքում ինքներդ կարող եք համոզվել, որ քրեական գործում գոյություն չունի սույն հրապարակումների մեջ ձևակերպված և որպես իրականություն ներկայացված պնդումներից որևէ մեկը:
Մի կողմ եմ թողնում նշված հրապարակումների բարոյական կողմը, քանի որ այս հրապարակումներով տիկինը փորձել է միաժամանակ իր վրա վերցնել ՀՔԾ քննիչի, դատախազի ու դատավորի գործառույթները:

Մասնավորապես՝ Ձեր նախորդի՝ Գևորգ Կոստանդյանի համար սույն քրեական գործը ՀՔԾ վարույթ փոխանցելու համար հիմք են հանդիսացել Թագուհի Թովմասյանի կողմից հորինված ու շրջանառության մեջ դրված այն կեղծ լուրերը, որ իբր քրեական գործում կան ինչ-որ պաշտոնյաներ: Թագուհու ոգևորությամբ տարածվող սուտ և կեղծ լուրերը հիմք հանդիսացան, որպեսզի թիվ 59103216 քր. գործի ամբողջ քննության ընթացքը կառուցվի այդ սուտ լուրերի հաստատման ուղղությամբ: Անշուշտ, ցավալի է, որ ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատանքը կառուցում են Վարդենիսից բոլորովին վերջերս Երևան տեղափոխված ու կասկածելիորեն կարճ ժամանակում ահռելի կարողություն դիզած Թագուհի Թովմասյանի կեղծ, իրականությանը չհամապատասխանող հրապարակումների հիման վրա, բայց այս դրվագի մասին անուն առ անուն կխոսեմ իմ կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում:

Հարգելի պարոն Դավթյան, այս թնջուկի մեջ կա մի շատ կարևոր օրինաչափություն: Թագուհի Թովմասյանի կողմից նախաքննությունը միտումնավոր շեղող սուտ հրապարակումներ կատարելուն զուգահեռ նույն ժամանակահատվածում երկրաչափական պրոգրեսիայով աճում էր նրա ունեցվածքը: Եվ այսպես՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն ուշագրավ հանգամանքի վրա, որ այդ սուտ հրապարակումներից երեք ամիս անց Թագուհի Թովմասյանը մասնագիտությամբ երթուղայինի վարորդ եղբոր՝ Պետրոս Թովմասյանի անունով հիմնադրում է «Թովմաս ՍՊԸ»-ն, որն իրենից ներկայացնում է գարեջրի գործարան, որի արտադրանքի առաքմամբ, ի դեպ, զբաղվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներից ոմանք:

Հաշվի առնելով վերոգրյալը, ես հրապարակային եղանակով պահանջում եմ Ձեզանից՝ որպես ՀՀ գլխավոր Դատախազի, որպես մեր երկրում արդարադատության և իրավական համակարգի համար ուղղակիորեն պատասխանատվություն կրող պաշտոնյայի, ով ի պաշտոնե ինքն է հայտարարագրում սեփական ունեցվածքը, հանձնարարել քննել ու պարզել Թագուհի Թովմասյանի կողմից կոնկրետ թիվ 59103216 քր. գործի շրջանակներում կեղծ, սուտ, ապակողմնորոշիչ լուրերի տարածման շարժառիթները և դրանց կապը նույն անձի նույն ժամանակահատվածում կուտակած ահռելի անշարժ և շարժական գույքի և բիզնեսի հետ, որոնց մասին տվյալներն առկա են ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրում և իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում:

Կարծում եմ՝ այս նույն հրապարակային եղանակով ես կստանամ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները, քանի որ ի վերջո Թագուհի Թովմասյանի կողմից տիրաժավորված այդ սուտ հրապարակումներն իմ անձի նկատմամբ իրավական գործընթացների հիմք են հանդիսացել, ուստի ժամանակն է հրապարակային պարզաբանելու Թագուհի Թովմասյանի կողմից թիվ 59103216 քր. գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող, նախաքննության ընթացքը կեղծ ուղղությամբ շեղելու նպատակ ունեցող հրապարակումների շարժառիթները:

Հարգանքներով՝ «Անալիտիկ» կայքի և համանուն թերթի գլխավոր խմբագիր, «Անալիտիկ» մամուլի ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյան:

Հ.Գ. Դիմումս սահմանված կարգով, գրավոր ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»: