Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Հե՜յ, ո՞վ կա ՀՀԿ-ում, ԱԳՆ-ում, կառավարությունում, Բաղրամյան 26-ում. ՀՀ-ի հասցեին լուտանքները չե՞ք լսում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերևս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: «Զվեզդա»-ին, հետո նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրությանը զուգահեռ «Առաջին ալիք»-ին, միացել է նաև ՆՏՎ հեռուստաընկերությունը, որը «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ:

Հետաքրքիր է, որ «Զվեզդա»-ի հայտնի, աղմկահարույց անդրադարձից հետո Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սկսեց հպարտությամբ թափահարել մի նամակ, որն իբր՝ «Զվեզդա»-ի տնօրինությունը ներողության տեքստով հղել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Եվ այդ նամակը ՀՀԿ-ն ներկայացնում էր գրեթե ճակատամարտ շահածի հպարտությամբ:

Բայց այդ կիսանամակից հետո ռուսական հեռուստադաշտում Հայաստանի գլխին շարունակում են լցվել ամբողջական լուտանքները: Ի՞նչ նամակ է ցույց տալու ՀՀԿ-ն այս անգամ, որպես իշխող քաղաքական ուժ, որին թերևս պետք է որ հուզի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ այդօրինակ արտահայտությունները:

Որովհետև, եթե դրանց հեղինակներն անգամ պաշտոնյաներ չեն, այլ այսպես ասած փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, միևնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: Օրինակ՝ Հայաստանի հասցեին լուտանքներ թափելու մեդիահարթակ է դառնում մի հեռուստաալիք, որը պատկանում է մի ընկերության, որին պատկանում է Հայաստանի գազային ոլորտի մենաշնորհը և որի հետ Հայաստանն ունի հայտնի պայմանագիրը: Խոսքը իհարկե «Գազպրոմ»-ի մասին է:

Եվ ահա, Հայաստանի գազամատակարարման համակարգի 100 տոկոս սեփականատեր «Գազպրոմ»-ին պատկանող հեռուստաալիքը դառնում է փաստորեն ադրբեջանական քարոզչության վարձկանների դրսևորման հարթակ: Նույնը նաև «Առաջին ալիք»-ը, որի եթերում որևէ մեկը կարող է հայտարարել, որ Հայաստանը թշնամի է, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական տարածք, որի հարցը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

ՀՀԿ-ն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը, որևէ նամակ ունե՞ն այդ առիթով ցույց տալու: Կամ, Ռուսաստանում այսպես ասած հայկական զբոսաշրջային գրավչության ուղղությամբ ակտիվության կոչ անող վարչապետը ունի՞ ռուսական հեռուստամեդիայով Հայաստանը թշնամի հռչակելու առիթով ասելու որևէ բան, թե՞ երբ Հայաստանը ֆեդերալ ալիքով կարող է հռչակվել թշնամի և լուտանք տեղալ Հայաստանի գլխին, դա ավելի մեծ քանակի զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

Սերժ Սարգսյանը Պուտինի բերանից չի լսել որևէ կշտամբանք, իսկ հեռուստաալիքներից թափվող լուտանքը լսե՞լ է, թե՞ Սարգսյանի համար կարևորը, որ Պուտինը չասի ոչինչ, իսկ մնացածը՝ ինչ ուզում են՝ ասեն:

Ի վերջո Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ ոչ, որը պատրաստ է բավականին բաց տեքստով պաշտպանել իր պետական արժանապատվությունը ռուսական ֆեդերալ հեռուստադաշտում: Թե հրապարակային կարող են լինել միայն հավատարմության երդումները ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում