Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռը հնարավորություն ունի հարվածելու ԱՄՆ-ի ցանկացած կետին
Ինչպես հաղորդում է BBC-լրատվական գործակալությունը, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հաջողությամբ ավարտել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, ինչը հնարավորություն ունի Ամերիկայի ցանկացած կետին հարվածելու: Տեղի հեռուստատեսությամբ հայտարարվել է, որ այսուհետ Հյուսիսային Կորեան միջուկային գերտերություն է:
«Խվասոն 15» անվանումը ստացած հրթիռը 53 րոպեում կարող է անցնել 950 կիլոմետր տարածություն և հասնել 4475 կիլոմետր բարձրության: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով ներկա է գտնվել հրթիռի փորձարկմանը, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրագործել է իր առջև դրված խնդիրը:
Հյուսիսային Կորեան փորձարկումը կատարել է չորեքշաբթի օրը և ինչպես հայտնում են ճապոնական զինված ուժերը, հրթիռն ընկել է ծովը՝ Ճապոնիայի հյուսիսից մոտ 250 կիլոմետր հեռու: Նրանք հայտնում են նաև, որ հրթիռի թռիչքը տևել է մոտ 50 րոպե և ի տարբերություն մյուս փորձարկումների, այս անգամ հրթիռը չի անցել Ճապոնիայի տարածքով:
Նախորդ անգամ Փխենյանը հրթիռի փորձարկում էր անցկացրել այս տարվա սեպտեմբերին, հրթիռն անցել էր ճապոնակսն Հոկայդո կղզու վրայով և ընկել Խաղաղ օվկիանոս: