Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ծխող կանայք, սոված շներն ու կիսաքուն վարորդները. ովքե՞ր են գիշերային Երևանի պահապանները

Գիշերային Երևանի մասին լսել ենք շատ պատմություններ, տեսել լուսանկարներ ու հաղորդումներ: Երևանը գեղեցիկ քաղաք է, մաքուր, անվտանգ: Մեր քաղաքն ավելի հին է, քան Հռոմը…..

Քնել չէր լինում: Այս պատմությունները հիշեցի ու որոշեցի քայլել գիշերային Երևանում: Շենքից դուրս եկա ու տեսա ճանապարհի դիմաց կանգնած տաքսի, որի վարորդն արդեն քնել էր, իսկ ավտոմեքենայի ռացիան անդադար կրկնում էր. «Կենտրոն չորրորդին, կենտրոն….., չե՛ս լսու՞մ դու»:

Աբովյան փողոցում ոչ ոք չկար: 5-6 րոպեն մեկ անցնում էր տաքսի ու վարորդն ուշադիր նայում էր դեմքիս: Փողոցի խանութներից մեկի դիմաց կանգնած էր տարեց տղամարդ, ով ուներ հոգեկան խնդիրներ: Նա երգում էր, ծամածռում դեմքն ու պատռում ձեռքերի մեջ ամուր բռնած թուղթը:

Հեռվում նկատվեց գեղեցիկ զույգ, ովքեր այդ ժամին զբոսնում էին, ուտում քաղցրավենիք ու ուրախ ծիծաղում: Ժամանակն անցնում էր, ու Երևանն ավելի անկենդան էր դառնում: Փողոցի երկայնքով մեկ կանգնած էին տատիկները, ովքեր մաքրում էին փողոցն ու ներս քաշում սիգարետի թմրեցնող ծուխը: Երևի ամենալավն իրենք էին հասկանում, որ այս մեռյալ քաղաքում ապրելու համար հարկավոր է ծխել, թուլացնել նյարդերը, թմրեցնել գլխուղեղն ու ապրել: Ապրել Երևանում: Ձգտել ապրել: Մեռած Երևանում:

Օպերայի տարածքում հավաքվել էին շները, որոնք քանդում էին աղբարկղերն ու փորձում էին գտնել ուտելիքի մնացորդները: Շները վազվզում էին, հաչում: Աշխատանքից հետո կանայք նստեցին ճանապարհի եզրին շարված սառը քարերի վրա ու սկսեցին ծխել: Նրանք ծխում էին ու լուռ նայում իրենց կոշիկներին, դատարկ քաղաքին, ճամփեզրին քնած տաքսու վարորդներին, փողոցում թափառող շներին:

Երևանում լռություն էր: Գիշերային Երևանում կա տխրություն ու ցավ: Ցավ, քանի որ թափառում են սոված շներն ու փողոցները մաքրում են տարեց կանայք: Այդ ժամին մեռյալ քաղաքի պահապանները աշխատող կանայք են, թափառող շներն ու տաքսիների մեջ պատսպարված կիսաքուն վարորդները:

Գիշերային Երևանում կա տխրություն ու ցավ:

Ա.Զ.