Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Լևոն Մկրտչյանը համակարգը սնում է միայն հայտարարություններով

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համակարգը սնում է միայն հայտարարություններով:

Նախարարությունն ուսումնասիրություններ է կատարել և հայտնաբերել՝ ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի:

Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նախարարը մասնավորապես ասել է.

«Մենք ունենք աղքատության ցուցանիշ և ուսումնասիրություններ ենք արել ու պարզել, որ չունևորների միայն 7 տոկոսն է բարձրագույն կրթության համակարգում: Բայց, սովորաբար, լուրջ գիտնականները հենց այդ շերտից են գալիս, ուստի մենք նրանց պետք է կրթության հնարավորություն տանք»:

Այն, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ունենում են ուսման հետ կապված խնդիրներ՝ ո՛չ երեկ, ու ո՛չ էլ այսօր է պարզվել: Սա բոլոր ժամանակների խնդիրն է: Անկեղծ լինելու համար էլ պետք է նշենք, որ ոլորտը բարեփոխելու մասին հայտարարություններ միշտ էլ եղել են, բայց դրա արդյունքում՝ ուսման վարձավճարներն ավելի են ավելացել, նշված չունևոր ընտանիքների երեխաներն էլ ընտանեկան ծանր վիճակի պատճառով կա′մ ընդհանրապես չեն փորձել ընդունվել բարձրագույն, կա′մ էլ վարձը ժամանակին չվճարելու պատճառով՝ դուրս են մնացել բուհից: Նման իրավիճակներում հայտնված երիտասարդների նախադեպերն անհաշիվ են:

Իհարկե, լավ է, որ ոլորտի բարեփոխումների նախագիծը վերջապես մտել է ԱԺ քննարկման, ու հավանության արժանանալու դեպքում՝ նաև կհաստատվի, բայց հարկ է նկատել, որ ոլորտի թերացումների ու բարձիթողի վիճակի համար մեղքը միայն օրենքի վրա գցելն անարդար է:

Այս ոլորտում երբեք չի եղել բարի կամքի դրսևորում, ինչի հետևանքով լավ սովորողները դուրս ոն մնում բուհից՝ չվճարելու պատճառով, իսկ որոշ գյադա-գյուդեք՝ պապայի փողերով ավարտում ու անցնում մասնագիտական գրդոնի… Մի խոսքով՝ հազիվ թե այսօր գտնվի մեկը, որ անցած երկար ու ձիգ տարիների ընթացքում առնչված չլինի կրթական համակարգի խնդիրներին:

Ընդ որում՝ պետք է նկատել, որ խնդիրներն սկսում են ոչ թե միջին մասնագիտական կրթության համակարգից ու բուհերից, այլև հենց հանրակրթական դպրոցներից:

Այստեղ, թեև վճարովի համակարգ չկա, սակայն խնդիրներ կան՝ կապված չունևոր ընտանիքների երեխաների դպրոց հաճախելու հետ: Կառավարությունը տարիներ շարունակ այդպես էլ չկարողացավ լուծել պարտադիր ուսուցումից դուրս մնացող երեխաների հարցը:

Չկա համապատասխան հանձնաժողով՝ մասնագետներ, ովքեր կարող են ստանձնել գործն ու պատվով դուրս գալ դրանից: Ու քանի որ սա ևս ԿԳ-ի բացթողումների հետևանք է, ուստի նախարարությունը հավանաբար ցանկանով այս «մինուսը պլյուս սարքել», նոր մոտեցմամբ է լուծում հարցը: Այն է՝ որոշակի պատժամիջոցներ կիրառել այն ծնողների նկատմամբ, ովքեր երեխաներին դպրոց չեն ուղարկի:

Ու այս պարագայում բոլորովին չի քննարկվում, թե նախարարությունն ուսումնասիրություններ կատարե՞լ է, թե այդ երեխաներն ինչու չեն հաճախում դպրոց, գիտի՞, որ այդ երեխաներից շատերը կոշիկ ու հագուստ չունեն՝ տնից դուրս գալու համար, իսկ գրենական պիտույքների մասին խոսելն ավելորդ է, կամ ովքե՞ր են նրա ծնողները, և կան արդյոք նրանք ընդհանրապես… Մի խոսքով՝ այս ուսումնասիրությունները կատարելու, պարզաբանումներ տալու և անհրաժեշտության դեպքում միջամտություններ անելու գործառույթը ևս ԿԳՆ-ին է պատկանում, որից նա լվացել է ձեռքերը:

Բոլորը գիտեն, որ ինչպես նախարարն է ասում.

«անհրաժեշտություն կա ավելացնելու չունևոր ընտանիքների երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները»,

բայց նախարարության բարձիթողի վիճակի ֆոնին հանրությանը կերակրել միայն կոչերով ու հայտարարություններով՝ պարզապես տրագիկոմեդիայի ժանրից է:

Նախարարը հայտարարել է նաև, թե

«կրթության մեջ ցանկացած սխալ անմիջապես չի երևում՝ երևում է 5-7 տարի հետո, սխալ անողը պատասխան չի տալիս, հաջորդն է պատասխան տալիս»:

Հարկ է նկատել, որ այդ սխալները մեկ տասնյակ տարուց ավելի է արդեն երևում են, բայց դրանց համար ո՛չ նախորդները, ու ո՛չ էլ հաջորդները դեռևս  պատասխան չեն տվել:

Արմինե Մկրտումյան