Քննչականի պետը նայել է, թե ինչպես են իր աշխատակցին ծեծում
Օրերս մամուլում տեղեկություն կար, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև:
Ավելի կոնկրետ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի ներկայությամբ դատախազներ Հայկ և Նարեկ Խաչատրյանները ծեծի են ենթարկել ավագ քննիչ Սուրեն Նազարյանին:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց Վիգեն Մեսրոպյանի ներկայությամբ և նրա աշխատասենյակում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` երկու դատախազ եղբայրները պարզապես ծեծել են ավագ քննիչին, երբ քննչական բաժնի պետի հետ քննարկվել է հերթական քրեական գործը, և բանը հասել է քննիչին ծեծելուն, իսկ Վիգեն Մեսրոպյանը չի միջամտել և թույլ է տվել ծեծեն իր աշխատակցին: