Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Կարեն Կարապետյանին՝ մեկ կոշիկի երջանկություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել և վարչապետի պաշտոնում որպես բացահայտում նշել. «կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում»:

Այս բնորոշումները վերաբերում են հայ ժողովրդին, ժողովուրդ, որ արդեն 27 տարի է՝ իլյուզիաներ չունի, ապրում է չոր ռեալիզմի մեջ: Մեր ժողովուրդը պարզապես իրեն չի կարող իլյուզիաներ թույլ տալ, երբ չորս կողմը սահման է, իսկ երկրի ներսում հավերժական ՀՀԿ-ն:

Պարզապես պետք է իրականությանը նայել ոչ թե վարչապետական, ապահովված անձի բարձունքից, այլ շարքային քաղաքացու, ով ապրում է աշխատավարձից աշխատավարձ, գրեթե չի օգտագործում կարագ և միս, իսկ մրգերը՝ տոնից տոն, քաղաքացու, ով ուրախանում է ամիսը մեկ անգամ տորթ պատրաստելով, կամ երջանկանում է, եթե աշնանը կարողանում է մեկ զույգ կոշիկ գնել՝ դեն նետելով մի քանի տարի օգտագործածը:

Եթե վարչապետը գտնում է, որ մեկ զույգ կոշիկ գնելն իլյուզիա է, ապա երևի թե պետք է նրան ևս ցանկանալ մեկ կոշիկ գնելու երջանկությունը: Ի դեպ, մեր երկրում կան մարդիկ, որ այդ երջանկությունը տարիներով չեն ունենում:

Այնպես որ՝ պրագմատիզմը մեր ժողովրդի մեջ դեռ ավելցուկային է: Պրագմատիկ ենք, երբ շուկայում ենք՝ հաշվարկում ենք անհրաժեշտը և ամենաէժանը, պրագմատիկ ենք, երբ հագուստ ենք գնում՝ երջանկությունից երջանկություն, պրագմատիկ ենք, երբ տոնական հագուստ կարողանում են աղջիկները ճարել, այ դա իսկական երջանկություն է:

Նման մանր ուրախություններ է ժողովրդին պարգևում ՀՀԿ իշխանությունը, պարգև, որտեղ իլյուզիաներին տեղ չկա, ոտից գլուխ չոր ռեալիզմ է:

Իսկ հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանն այդ որտե՞ղ է տեսել իլյուզիաներով ապրող ժողովուրդ: Չի բացառվում՝ իր շրջապատում, որտեղ բոլորի գրպանները մշտապես կասկածելիորեն լիքն են, ստամոքսները՝ չափից դուրս գաստրոնոմիական, իսկ ժամանակը կանգ է առել կառավարությունում, իսկ նախկինում՝ «գազի» գրասենյակում:

Վարչապետը կարող է նաև հիշել, որ Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդ աղքատ է, իսկ աղքատ ժողովուրդն ավելի քան պրագմատիկ է մտածում՝ իլյուզիաներով Հայաստանում ապրել հնարավոր չէ:

Իլյուզիաների «սեփականատեր» արդեն կա՝ կուսակցություն կուսակցությանս ՀՀԿ-ն է:

NEWSPRESS.am