Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում. մամուլ
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ղազախական ակումբներից որևէ մեկը: Այդ մասին գրում է ղազախական Sports.kz-ը:
Կայքը գրում է, որ դանիական «Ռանդերսի», ռուսական «Կրասնոդարի», մոսկովյան «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի երբեմնի հարձակվողը վերջին երկու մրցաշրջանն անցկացնում է օվկիանոսից այն կողմ՝ MLS-ի «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբում:
Այդ ժամանակամիջոցում խաղացողն ամերիկյան ակումբի կազմում առաջնությունում անցկացրել է 58 խաղ, դրանցում հեղինակելով 16 գնդակ (2017-ի մրցաշրջանում՝ 28-7): Հայաստանի ազգային հավաքականում Մովսիսյանն անցկացրել է 34 խաղ՝ խփելով 9 գոլ: