Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Կարեն Կարապետյանի հարցազրույցը քաղաքական նոր հայտ է ապագայի համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հարցազրույցով, որն ավելի շատ առնչվում էր հենց նրա մարդ տեսակին և ո՛չ թե գործունեությանն ու քաղաքա-տնտեսական հեռանկարներին: Թեմայի շուրջ NEWSPRESS.am–ը զրուցեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:

-Պարո՛ն Արշակյան, Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, թե «եթե զգա, որ չի կարողանալու օգուտ տալ երկրին` մեկ օր ավել չի մնա պաշտոնում»։ Այժմ նա հանդես է եկել հարցազրույցով, հնարավո՞ր է արդյոք, որ այդ հարցազրույցը նշանակում էր՝ «ներեցեք, ինձ մոտ ոչինչ չստացվեց, ես հեռանում եմ»:

-Կարծում եմ, որ ինքն ընդհանրապես իր մուտքի հարցազրույցին չի անդրադարձել: Սա նոր մուտք է, նոր ծրագիր է, ինչպես ասում են՝ նոր էջ է սկսում: Իսկ ձախողվելը կամ հաջողվելը՝ տարին վերջանում է և իր հետ տանում: Հայտարարության մասին խոսք չկար այդ հարցազրույցում, բոլորովին նոր հարցազրույց էր… Կարճ ասած՝ այս հարցազրույցը նոր ծրագիր էր, ես այն նույնիսկ կանվանեի նախընտրական ծրագիր, քանի որ նախընտրական ծրագրում ձախողումների, թերությունների և անհաջողությունների մասին չեն խոսվում: Սա լրիվ ինքն է ներկայանում՝ որպես անձնավորություն:

-Այսինքն՝ Դուք հրաժեշտի երանգ չե՞ք տեսնում:

– Ո՛չ, հրաժեշտի երանգ չեմ տեսնում: Հակառակը՝ իմ կարծիքով՝ դա նոր մուտք է, քաղաքական նոր հայտ՝ ապագայի համար: Նա գալիս է, գալիս է՝ նոր ծրագրով և նոր քաղաքական օրակարգով, բայց օրակարգը դեռ կշարադրի:

-Մեր նախորդ հարցազրույցներից մեկում Դուք ասել էիք, որ «վարչապետը քրեաօլիգարխիկ համակարգի զոհը դարձավ», այսօր Դուք նրան որպես «զո՞հ» եք տեսնում:

-Այո՛, վարչապետը քրեաօլիգարխիկ համակարգի զոհը դարձավ. Հայաստանում այլ ձև չկա: Իշխանությունը հենց էդպիսին է, եթե որևէ մեկը Հայաստանում իշխանության մաս է կազմում, ուրեմն քրեաօլիգարխիկ համակարգի մաս է կազմում: Ճիշտ այդպես կարող եմ ասել, որ Հայաստանում ո՛չ ռուսամետ իշխանություն չկա, եթե որևէ մեկն իշխանության մասն է կազմում, նա ուրեմն ռուսամետ է: Արևմտամետ քաղաքական գործիչ իշխանության մեջ չկա: Այս առումով Կարապետյանը մյուսներից չի տարբերվում: Ինքը ռուսամետ է, ռուսոֆիլ: Այնպես որ՝ նրան չի կարելի դրանում մեղադրել, որովհետև կառավարությունում և ընդհանրապես իշխանությունում էն մյուսները, բոլորն էլ ռուսամետ են, իսկ ռուսամետ նշանակում է քրեաօլիգարխիկ: Ռուսական օրենտացիան նույնն է, ինչ որ քրեաօլիգ օրիենտացիան: Այնպես որ՝ Կարեն Կարապետյանը մյուսներից չի տարբերվում:

-Դուք՝ ինքներդ, արձանագրե՞լ եք որևէ տեղաշարժ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, և ի՞նչ կարելի է սպասել հետայսու, եթե նա իսկապես հրաժեշտ չի ուզում տալ պաշտոնին:

-Ոչ մի տեղաշարժ չեղավ. հատուկ որևէ բան չի արել և երևի չի էլ անի, բայց ի՞նչ կանի՝ չգիտենք:

-Կարծում եք, որ այնուամենայնիվ դրական տեղաշարժե՞ր դեռ կլինեն:

-Հույսը պետք է միշտ ունենալ, որովհետև միշտ էլ անակնկալներ են լինում մեր կյանքում: Որպես անակնկալ՝ սպասենք Կարեն Կարապետյանից լավ բան:

Զրուցեց Արմինե Մկրտումյանը