Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Բենզինը կարող է դառնալ 550 դրամ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, և Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարևորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, և դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի և դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ըստ ռուս փորձագետների՝ վառելիքի գները զսպվում են ադմինիստրատիվ մեթոդներով, քանի որ գների կտրուկ թանկացումը կարող է առաջացնել ավտոմեքենաների տերերի և ամբողջ հասարակության դժգոհությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նախագահի իշխանության թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Իսկ որ Պուտինը հաստատ ընտրվելու է նախագահի պաշտոնում, արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակով. ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ մայիսին նախագահ Պուտինը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ռուսաստանում բենզինի գնի թանկացման համար մի քանի նախադրյալներ են նշում: Առաջինը կարտելային համաձայնություններն են, երբ նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունները միմյանց հետ գները բարձրացնելու համաձայնության են գալիս՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար: Կարևոր պատճառ է նաև բենզինի դեֆիցիտը: Ռուսաստանում չեն կառուցվում նոր նավթամշակման գործարաններ, իսկ վառելիքի սպառումը մեծանում է: Վերջերս պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար կանգնեցվել է մոսկովյան ՆՎԳ-ն, ինչը ևս էապես ազդել է դեֆիցիտի առաջացման վրա: Արտադրողները հասկանում են, որ կարելի է օգտվել պահանջարկի և առաջարկի տարբերությունից, ու բարձրացնել գները: Բացի այդ, բարձր գինը կարող է զսպել պահանջարկի ավելացումը: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաև հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում և Ղրիմում ճանապարհների կառուցմանը և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչև 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաև նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը: Ի դեպ, Ռուսաստանում ևս ակցիզային հարկը հաջորդ տարվանից բարձրանալու է, բայց անհամեմատ ավելի քիչ, քան Հայաստանում, ընդամենը 4 դրամ 1 լիտրի հաշվով:

Գների բարձրացումը վերաբերում է դիզվառելիքին: Սա իսկապես մեծ անակնկալ կլինի հայ սպառողների համար: Գարնան սկզբին դիզվառելիքի կտրուկ թանկացումը կազդի գյուղատնտեսության վրա: Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող դիզվառելիքը, և ռուս ֆերմերներն այնքան էլ չեն տուժում գների բարձրացումից: Հայաստանում, որտեղ մի քանի տարի նմանատիպ ծրագիր էին իրականացնում, եկող տարվանից որոշել են այլևս գումար չծախսել գյուղացիությանը օգնելու համար:

Արդյոք կա՞ ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք: Սկզբունքորեն նման ելք կարող էր լինել այլ երկրներից բենզին և դիզվառելիք ներմուծելը: Օրինակ՝ ամենահարմար տարբերակը մեր հարևան Իրանն է, որտեղ վառելիքի գներն անհամեմատ ավելի էժան են, քան Ռուսաստանում: Բայց ԵՏՄ անդամ Հայաստանը իրավունք չունի Իրանից վառելիք ներմուծել, որովհետև Իրանում արտադրված բենզինն ու դիզվառելիքը չեն համապատասխանում ԵՏՄ չափանիշներին՝ իբրև թե ավելի անորակ են: Նման չափորոշիչների սահմանումը ընդամենը միջոց է վառելիքի շուկայում ռուսական մոնոպոլիա հաստատելու համար: Հայաստանի հատկապես հարավի շրջանի վարորդները Իրանից եկած բեռնատարների վարորդներից հաճախ են դիզելային վառելիք գնում և իրենց փորձով գիտեն, որ իրանական վառելիքը ոչ միայն անորակ չէ, այլ շատ դեպքերում ավելի որակով է, քան բենզալցակայաններում վաճառվողը:

Հայաստանը կատարել է իր պարտադրված ընտրությունը, մենք ԵՏՄ անդամ ենք և պետք է համակերպվենք այն բոլոր բացասական երևույթների հետ, որոնք այդ անդամակցության անիջական հետևանքն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում