Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Ստորերկրյա ջրի գինը ձկնաբույծների համար կթանկանա

Սկսած 2003 թվականից՝ Հայաստանում արագ տեմպերով զարգացել է ձկնաբուծությունը և դարձել կարևոր գործունեության ոլորտ՝ 19 մլրդ. դրամ տարեկան գնահատված հասույթով: 2015թ. ձկնաբուծության ոլորտն ապահովում էր մոտ 600-800 աշխատատեղ:

Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում հետազոտության մեջ նշվում է, որ Արարատյան դաշտում ձկնարտադրության ծավալը հասել է 11.8 հազար տոննայի. ընդհանուր արտադրական ծավալը կազմում է Հայաստանի ընդհանուր ձկնարտադրության մոտ 85%-ը:

Արարատյան դաշտում ջրային թույլտվություններով տրամադրած ընդհանուր ջրօգտագործման ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում ձկնաբուծության ոլորտին, թեև այն ապահովում է Արարատյան դաշտի համախառն արդյունքի մոտ 3%-ը:

2014 թվականին ռեսուրսավճարի բարձրացմամբ պայմանավորված՝ ձկան արտադրության միջին արժեքը Արարատյան դաշտում գնահատվել է մոտ 1260 դրամ՝ մեկ կիլոգրամ իշխանի համար և 1650 դրամ՝ թառափի: Հետևաբար, ռեսուրսավճարն իշխանի դեպքում կազմում է ընդհանուր արտադրական արժեքի մոտ 1.7%-ը, իսկ թառափի դեպքում՝ 2.6%-ը:

Արարատյան դաշտի ձկնաբուծարանները ներկայումս 1մ3 ստորերկրյա ջրի օգտագործման դիմաց վճարում են 0.5 դրամ: 2015թ.-ին ձկնաբուծարանների կողմից փաստացի ջրառը կազմում էր 670 մլն. մ3 :

Ձկնաբուծության ոլորտից ստացված ռեսուրսավճարները 2015թ. կազմել են մոտ 328 միլիոն դրամ: Սկսած 2014 թվականից, երբ 1մ3 ջրի համար ռեսուրսավճարը 0.05-ից դարձավ 0.5 դրամ, ռեսուրսավճարներից գոյացող ֆիսկալ եկամուտները տասնապատկվեցին:

2014-2015թթ. ոլորտում ծառացան մի շարք խնդիրներ, և որոշ ձկնաբուծարաններ դադարեցրին իրենց աշխատանքը:

Նշենք, որ ձկնաբուծության հետագա զարգացման համար Հայաստանում մեկնարկել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ծրագիրը՝ «Սևանի Իշխան» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

Ակնկալվում է, որ մինչև 2023թ. ձկնարտադրության ծավալը կհասնի տարեկան 50000 տոննայի, որը 3.5 անգամ գերազանցում է Հայաստանում ներկայում արտադրվող ընդհանուր ձկնաքանակը:

Ինչ վերաբերում է ձկան կերի արտադրություն, ապա Հայաստանում գործում են տեղական փոքր կերարտադրողներ, իսկ հիմնական կերը ներմուծվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Չիլիից:

Հավելենք, որ Սևանի իշխանի ծրագրով նախատեսվում է ստեղծել տեղական ձկան կերի խոշոր արտադրություն, եթե իշխանի արտադրության ծավալն անցնի տարեկան 10000 տոննայի շեմը:

Ի դեպ, նշենք, որ հարկային օրենգրքում փոփոխություններ են կատարվել, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, նախատեսվում է ստորերկրյա ջրի օգտագործման վճարը 1մ3 -ի համար դարձնել 0.55 դրամ, որը մինչև 2020թ.-ն աստիճանաբար կբարձրանա մինչև 0.65 դրամ:

NEWSPRESS.am