Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

ԵՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին. քաղաքագետ

ԵՏՄ-ում գտնվելու բոլոր երկրների նպատակներն ու մոտիվացիաները տարբեր են:

Սա այն առաջին թեզն է, որով, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ տեսանկյունից ԵՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին:

Նա Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի հանրային լսումների ժամանակ ընդհանուր առմամբ առանձնացրեց նման 10 գործոն:

Առաջին եռյակում՝ երկրորդ խանգարող հանգամանքը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, այն է, որ Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման ԵՏՄ անդամ երկրների հետ, ինչն ավտոմատ սահմանափակում է մեր հնարավորություններն այդ ինտեգրացիոն գործընթացում:

«Երրորդ գործոնն ամենակարևորներից մեկն է՝ Ռուսաստանը ոչ էլ ցանկություն է հայտնում վերանորոգել Վերին Լարսի ճանապարհը: Մեր բեռներն առանց պրոբլեմի հատում են Վրաստանի տարածքը, մտնում են Վերին Լարս, և սկսվում են մեր խնդիրները: Ի՞նչ է, Ռուսաստանի համար դժվա՞ր է վերանորոգել այդ ճանապարհը: Դա ապացուցում է, որ սա Ռուսաստանի համար քաղաքական պրոյեկտ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Թվարկելով հնարավոր մյուս բոլոր բացասական ազդեցությունները՝ կապված ԵՏՄ անդամակցության հետ, Ստեփան Գրիգորյանը նշեց նաև 2015 թվականի մարտի 3-ին ՌԴ սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումը, ըստ որի՝ Ռուսաստանի ներքին օրենսդրությունը գերակա է ԵՏՄ շրջանակներում ստորագրված պայմանագրերից. «Դա նշանակում է, որ այն, ինչ ՌԴ օգտին է՝ աշխատում է, իսկ երբ Ռուսաստանի օգտին չէ, աշխատում է այս որոշումը: Ես դիմում եմ մեր պատգամավորներին՝ ուսումնասիրել այդ որոշումը, քանի որ դրա տակ են ընկնում շատ սահմանափակումներ: Դա Հայաստանի համար լրջագույն խնդիրներ կստեղծի»,- ասաց Գրիգորյանը:

Նա առաջ քաշեց երեք առաջարկություն, որոնք Հայասատանը պետք է ներկայացնի ԵՏՄ նախագահական խորհրդում:

Նախ Հայաստանը պետք է բարձրացնի այն որոշումների հարցը, որոնք դեմ են ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանի շահերին, և պետք է վետոյի իրավունքն օգտագործեն:

Այնուհետև Հայաստանի ՍԴ-ն պետք է ուսումնասիրի ՌԴ ՍԴ-ի որոշումը, որը սահմանափակում է Հայաստանի հասարակության իրավունքները: Եվ երրորդ կետով՝ Եթե Իրանը չի ստորագրում ԵՏՄ հետ Ազատ առևտրի համաձայնագիրը, ուրեմն Իրանի հետ մեր սահմափակումները կշարունակվեն:

«Այս երեք առաջարկությունների ուղղությամբ, եթե առաջընթաց չլինի, Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի»,-ընդգծեց քաղաքագետը: