Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Պուտինի Գոհունակության հնդկահավը՝ Հայաստանի սեղանին

Հայաստանը ԵՄ-ի հետ կնքել է համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիր: Մի կողմ թողնենք, թե ըստ համաձայնագրի Հայաստանն ինչ կարող է ստանալ, կամ ինչ կարող է կորցնել: Ֆեյսբուքում ակտիվ քննարկվեց թեման. կան կողմ և դեմ արտահայտվողներ: Ոմանք գովերգում են, թե ՀՀ-ն առաջնորդվել է ոչ թե «կամ-կամ»-ով այլ՝ «և- և»-ով, որ ՀՀ-ն դուրս պրծավ ՌԴ ճանկերից, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվելու էին Հայաստանի վրա և ԵՄ համաձայնագիրը փրկեց, որ Հայաստանը ռուսների ձեռքով ցանկանում էին ծախել՝ դարձյալ ԵՄ-ն փրկեց և այլն:

Եթե հայացք նետենք մեր պատմությանը, ապա Արևմուտքը և Ռուսաստանը զոհելու պարագայում մշտապես Հայաստանը զոհել են. յուրաքանչյուր կողմն իր շահերին հակառակ ընթացող քամու կուղղի Հայաստանի նավակը:

Ինչպես ասում էր անգլիացի քաղաքական գործիչ Արթուր Սոլսբերին դեռևս 1896թ., հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»: Եվ դա ճիշտ է՝ Արևմուտքը մեկ վայրկյան չտատանվելով մատն անգամ չի շարժի՝ Հայաստանին օգնելու համար, եթե դա դույզն-ինչ հակառակ է Արևմուտքի շահերին:

Չմոռանանք, որ Սևրի պայմանագիրը թղթի վրա է:

Նույնը՝ նաև Ռուսաստանը: Չմռանանք, թե ինչո՞ւ է Հայաստանն ընդամենը 30 000 քառ կմ, ինչպես եղավ, որ ՀՀ-ն կորցրեց Արևմտյան Հայաստանի մի մասը, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրավել էին, ինչպես Լենինը զինեց թուրքերին, որոնք էլ այդ գումարներով և զենքով մտան Հայաստան, ինչպես Ստալինը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հնարավորություն ուներ մտնելու Թուրքիա, սակայն դա չարեց:

Նորօրյա՞ պատմությունից: Բոլորիս հիշողության մեջ թարմ է «Կոլցո» օպերացիան և ռուսական զորքերի կողմից Դաշտային Ղարաբաղի գրավումը՝ ինչպես Բաքվի և Սումգայիթի ջարդերի ժամանակ ռուսական զորքի չեզոք պահվածքը, երբ կանգնած նայում էր, թե ինչպես է խորհրդային եղբայրական ադրբեջանցիները «եղբայրաբար» մորթում խորհրդային հայ եղբայրներին ու քույրերին:

Եվ քանի անգամ Ռուսաստանը կանգնեցրեց Հայկական բանակի շարժը դեպի Ադրբեջան՝ փրկելով «խեղճուկրակ» ադրբեջանցիներին. այս ամենն ընդամենը երեկ էր:

Այս ամենն ուղղակի վատ հիշողություն ունեցողների և հայոց պատմություն չիմացողների համար է. և′ Ռուսաստանը, և′ Արևմուտքը Հայաստանը, ինչպես միշտ զոհաբերել են, եթե զոհասեղանը դատարկ է եղել և միշտ կօգտագործեն Հայաստանը՝ խաղալով երկրի նվիրական զգացմունքների հետ, ինչպիսին Ցեղասպանության բաց վերքն է՝ Հայաստանին իր տեղը ցույց տալու կամ ակնկալիքներն իրականացնելու համար:

Իսկ այն, որ Հայաստանը «հերոսաբար» գնաց և ստորագրեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրն առանց ՌԴ-ի, ուղղակի ծիծաղելի է: Հայաստանն առանց ՌԴ-ի հավանության չի կարող անգամ սեղանի մոտ իր աթոռը փոխել, իսկ ԵՄ համաձայնագիրը պարզապես ՌԴ-ի թույլտվությամբ հայկական սեղանին հայտնված Գոհունակության հնդկահավն է:

NEWSPRESS.am