Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Իշխանությունն ստուգում է ազգի դիմադրողականությունը. գներն օրեցօր աճում են, եկամուտը` պակասում

Հայաստանում արձանագրվել է 2,6 տոկոս գնաճ. սա պաշտոնական տվյալ է: Նույն վիճակագրությունն արձանագրել է նաև, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի սննդամթերքի վրա մարդիկ սկսել են քիչ գումար ծախսել:

Այս ֆոնին, սակայն, Հայաստանի գլխավոր ֆինանսիստ Վարդան Արամյանը ճիշտ ու տեղին է համարում այն, որ ՀՀ ԿԲ-ն ընդունել է գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը:

Այսինքն՝ սա նշանակում է, որ Հայաստանում արդեն իսկ արձանագրված 2,6 տոկոս գնաճը կարող է հասնել մինչև 4 տոկոսի: Արամյանը հայտարարել է նաև, որ.

«Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել, որովհետև չորս տոկոս գնաճն այն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հիմքեր, որպեսզի չտուժի տնտեսական աճը»…

Իհարկե, նա էլի չհիմնավորված ինչ-որ հայտարարություններ է արել՝ արդարացնելով գնաճը, սակայն ժողովուրդն այդ բացատրությունների և Արամյանի դրոշակ դարձրած «տնտեսական աճի» հետևանքներն իր գրպանի ու իր մաշկի վրա է զգում:

Այսինքն՝ մարդիկ իրենց սննդակարգից, եթե մինչ այդ հանել էին միսը, ձուկը, կարագը, ինչ-որ չափով նաև կաթնամթերքը և դրանք օգտագործում էին միայն տոնից տոն, ապա այժմ շատերն արդեն նույնիսկ ո՛չ միայն տոնական առիթներին չեն կարող միս ու ձուկ ուտել, այլ իրենց սննդակարգից հանել են նաև միրգն ու քաղցրավենիքը՝ կոնֆետները, խմորեղենը, թխվածքաբլիթները:

Չէ՛, իհարկե, հասկանում ենք, որ շատ մոդելներ գեղեցիկ կազմվածքը պահպանելու և ավելորդ քաշ չհավաքելու համար հենց այդպես էլ սնվում են՝ հանելով իրենց սննդակարգից կարգը, կաթնամթերքը, միսը,  մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող է ավելորդ կալորիաներ ու քաշ ավելացնել կազմվածքին: Բայց սա այդ դեպքը չէ:

Սա արդեն նշանակում է, որ ազգը սկսել է թերսնվել: Թերսնվել ո՛չ թե իր կամքով, այլ պարտադրված. օրեցօր աճող գներն ուղղակի հարկադրում են մարդուն, ինչպես ասում են, կտրել իր բերանից ու տնտեսել կոմունալ վճարների, երեխայի կրթության ու էլի որոշ բաների համար, որոնք բոլոր նորմալ մարդկանց անհրաժեշտ են՝ նորմալ ապրելու համար:

Բայց ցավալին նաև այն է, որ վաղվա՝ պայծառ ու փայլուն օրվա հույսով ապրող մարդկանց, կառավարությունից հուսադրող ու լավատեսական ակորդներ չեն հաղորդվում: Եթե նախորդ տարիներին գնաճին զուգահեռ գոնե ինչ-որ չափով ավելանում էին աշխատավարձերը, նպասներն ու թոշակները, որը քիչ, շա՜տ քիչ, բայց մխիթարում էր մարդկանց ու հույս տալիս, որ դժվարությունները կանցնեն, ապա այս անգամ առանց բարձրացումների՝ եղան թանկացումներ: Ու վատն այն է, որ սրա վերջը չի երևում. թանկացումներ էլի են սպասվում:

Ու այս պարագայում, երբ գներն օրեցօր աճում են, իսկ մարդկանց եկամուտը` պակասում, անհեթեթություն է խոսել ինչ-որ չեղած «տնտեսական աճի» մասին, ու հայտարարել, թե.

«Պետք է մի փոքր դադար տանք, որ այդ բարձրացումները մարսենք, որովհետև դա համընկել է 2014-2016 թվականների շոկերի հետ: Որպեսզի այդ շոկերից դու դուրս գաս, պետք է տնտեսությունդ աճի..»:

Այդ տնտեսությունը, եթե իրոք աճում է, ապա աճում է միայն ներկրող օլիգարխների համար, իսկ աղքատներն ավելի են աղքատանում, ու այն, որ հաջորդ տարի մարդիկ ավելի վատ են ապրելու՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչպես նաև չի քննարկվում, որ գնաճն ու աղքատությունն ինքնին «շոկ» են երկրի տնտեսության համար:

Սա արդեն ծաղր է՝ ազգի ու ժողովրդի հանդեպ: Իշխանությունը կարծես ստուգում է իր ազգի դիմադրողականությունը. դիմադրեց՝ լավ, տեսնենք է′լ ինչ կարող ենք կրճատել, չդիմադրեց՝ Աստված հոգին լուսավորի…

Արմինե Մկրտումյան