Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Վաղարշակին. փոքրիկին, ով մահացավ Արցախում՝ դպրոց գնալու ճանապարհին

Իսկ ո՞վ է հայտարարել, որ արևածագն օրվա սկիզբն է։ Միգուցե մեզ խաբում են ու օրվա սկիզբն ու վերջը մեր փոխարեն ուրիշներն են որոշում։

Պայուսակը ծանր էր, կարծես իր կյանքն էր տեղափոխում Ա կետից Բ կետը։ Արև կար։ Մի տեսակ հաճելի ու տրամադրող արև։ Առավոտյան աղաղակները սովորականից տարբերվում էին։ Աքաղաղները լռել էին։ Նրանք չէին ցանկանում ցույց տալ, որ ամեն ինչից անտեղյակ՝ իրենք են հայտարարում օրվա գալուստը։ Փողոցում վազվզող երեխաների համար տհաճ էր այս օրով դպրոց գնալ: Քայլում էր լուռ ու միայն ինքը չէր աղմկում։ Երևի մտածում էր՝ իմաստ կա՞ լուսաբացին գնալ դպրոց։

«Այս ժամին արթուն են միայն զինվորներն ու մենք՝ երեխաներս, որ դատապարտված ենք հավիտյան արթուն մնալուն՝ զինվոր դառնալուն»։

Ճանապարհը նեղ արահետ էր թվում։ Ուղղակի թվում էր։ Միայն հաղթահարելուց հետո կարելի է նստել ու հանգստանալ։ Պայուսակը գնալով ծանրանում էր։ Երեխայի գլխի վրա սպիտակ բծեր նկատեցի։ Երևի ինձ ուղղակի թվում էր… Աղմուկը գնալով ավելի սաստկացավ։ Արդեն ձանձրացել էր այս վիճակից ու չէր ցանկանում երեխա լինել։ Ի՞նչ իմաստ կա արթուն մնալ ու լինել երեխա, եթե կարելի է արթուն մնալով հանդերձ ավելի օգտակար գործ անել։ Արևը սկսեց վառել երեխայի դեմքը։ Օրվա ընթացքը մեկնարկել էր։ Զինվոր էր ուզում դառնալ։ Պայուսակն ուսերից սահեցրեց ներքև։ Բոլորը դպրոցում էին արդեն։ Փողոցում ամայություն էր։ Նկատեց, որ կոշիկները փոշոտ են։ Պայուսակը հանեց ուսերից ու նետեց մի կողմ։ Անհնար էր քարշ տալ այդքան ծայր ու մեծ պայուսակը։ Խոնարհվեց հողին ու մաքրեց կոշիկները։ Անցյալի ու ներկայի մանուկների աղմուկները պատեցին փողոցը։ Զինվորներն այս ու այն կողմ էին վազում։ Մտածում էր՝ գնա տուն ու զինվոր դառնալուց առաջ համբուրի քնած մորը ու բարկանա, որ արթուն չէ այս ժամին։
«Մա՜մ…»:

Ոչ ոք ձայն չհանեց։ Պայուսակը լուռ ընկած էր։ Չէր շնչում ու անտարբեր էր։ Հիշեց, որ ուզում է զինվոր դառնալ։ Ժամանակ չճանաչող աղմուկը պայթեց։ Բոլորը խլացան զանգի ձայնից։ Երեխաներն աղմուկով վազեցին դեպի փողոց։ Ճանապարհի աջակողմյան մասում պայուսակ էր ընկած։ Չկարողացան գետնից վերև բարձրացնել։

«Վաղարշա՞կ»․․․ Լսվեց կնոջ ձայն։

Նա չգիտեր, որ արևածագին օրը վերջանում է։

Հ․Գ․ Նվիրում եմ Վաղարշակին, ով մահացավ 2016 թվականի ապրիլի երկուսին Արցախում դպրոց գնալու ճանապարհին:

Ա. Զ.