The Times. «ՄՅՈւ»-ն ցանկանում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը. նա կարող է նախկին ակումբ վերադառնալ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
The Times-ի տեղեկություններով՝ մանկունյանցիները ցանկանում են վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Այդպիսին է ակումբի ղեկավարության դիրքորոշումը, որը հիասթափված է կիսապաշտպանի խաղից: «ՄՅու»-ում հուսով են վաճառքով վերադարձնել գումարի մի մասը, որը ծախսել են կիսապաշտպանին ձեռք բերելիս:
«Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերի համար ծախսել է շուրջ 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 խաղի, դարձել 1 գոլի, 5 գոլային փոխանցման հեղինակ: