Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«168 ժամ». Հռչակագիրը թակարդ է Ալիևի համար

«168 ժամ» թերթը գրում է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»:

Ուշագրավ է, սակայն, որ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով: Թե ո՞րն է խնդիրը, պաշտոնական լրահոսը չի հայտնում:

ԵԺԿ-ում «168 ժամի» աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրին, այլ այն պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով, մասնավորապես` Արևելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այսինքն` դա դառնում է ԱլԳ շրջանակներում հանդիպող պետության ղեկավարների սեփական կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս տեսանկյունից այն շատ կարևոր է և ավելին է, քան այն, ինչ արձանագրված է անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Թերևս այն խոսակցությունների պատկերին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության առանձին դրույթ ունենալ և դա նույնացնել ուկրաինական, վրացական, մոլդովական և կատալոնական հակամարտությունների հետ, բնականաբար, սա արդեն կանխարգելիչ նշանակություն ունեցավ»:

Ըստ նրա` Ալիևը մի բան հրաշալի է հասկանում` Հայաստանն իրենից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում, մեր պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և այն վերաբերում է անվտանգության խնդիրներին լայն առումով` սկսած գլոբալ անվտանգությունից, վերջացրած Ղարաբաղյան հակամարտությամբ. «Եվ այդ ձևակերպումները, որոնք արդեն իսկ համաձայնեցրել են հակամարտության մի կողմի` Հայաստանի հետ, բնականաբար, ավտոմատ ազդելու են Ադրբեջան-Եվրամիություն բանակցվող համաձայնագրի վրա, որովհետև ԵՄ-ն, ուզենք, թե չուզենք, նույն մոտեցումներն է շարադրելու և ոչ թե ուրիշ բան, որ Իլհամ Ալիևը պատկերացնում է: Ալիևը սրտի խոր կսկիծով պարտադրված է դառնում վերադառնալ քաղաքական կարգավորումների դաշտ, գոնե քաղաքական մոտեցումների շրջանակում: Սա բավականին նեղացնում է Ալիևի դաշտը խնդիրը ռազմական եղանակով լուծելու առումով, որովհետև մենք գործ ունենք 28 պետություն գումարած ԱլԳ 6 պետությունների դիրքորոշումների հետ»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ԵԺԿ հռչակագիրն աննախադեպ է. «Ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ, որ կվերաբերեին և՛ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությանը, և՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, և՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովներին, այս պահի դրությամբ չկան, որևէ այլ փաստաթղթում գրված չեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում խնդրի կարգավորման գործընթացը պետք է ընթանա: ԵԺԿ այս հռչակագիրը դրանով է կարևորվում, որ իր մեջ ներառել է վերջին զարգացումների հետ կապված բոլոր սկզբունքները, մոտեցումներն ու բանաձևերը: Սա շատ կարևոր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում