Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին և խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորև բերված հետևությունները․

1․Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետև վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առևտուր չանեն, որովհետև դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առևտուր անել։ Բոլորը կսնանկանան։ Չենք կարող նաև ասել՝ թող առևտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձևակերպվում է և հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը և դա ձևակերպվի տեղում։ Եվ այս մասին պետք է մտածել։

2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների և փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն և՛ պետությանը և՛ գործարարներին։

3․Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային ծագում ունի և վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են և կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն։

4. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ և փոքր բիզննեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին անպայման կանդրադառնանք»։