Այնպես չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է, բայց այն դուրս բերելու հարց մենք երբեք չենք բարձրացրել․ ՓաշինյանԹմրամիջոցը կուլ տալու եղանակով ՀՀ տեղափոխելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 5 անձի մասով
Պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվելԾանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. Hetq.amՀաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավորՌուսական բանակը հարվածեր է հասցրել Օդեսային. կան մեծ թվով վիրավորներԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այց է կատարել սահմանային զորամասերից մեկը (տեսանյութ) 2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆՎրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ՝ ազատվելով ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնիցԿարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Հոլիվուդյան սցենարներ չեն լինելու, և Փաշինյանի արևմտյան կուրսն աստիճանաբար ավելի թանկ է նստելու Հայաստանի վրա․ Արտակ ԶաքարյանՄոսկվայի օդանավակայանները փակ են․ մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներՄենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ ՊապոյանԵրկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանի մի քանի տարածներումՌուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Տիգրան ԱբրահամյանԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ ԶախարովաԿասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ ԱրշակյանԻրանը հարվածներ է հասցնում Քուվեյթին. Խոցվել է ամերիկյան ռազմակայանի կարևորագույն օբյեկտներից մեկըԾնելիությունը խթանելու խոստումը օդում է. նախարարության պատասխանը հերքում է իրենց․ «Ժողովուրդ»Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկինՍտանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը շուտով կվերանա. ԼավրովԱվելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները. «Հրապարակ»ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը. «Հրապարակ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի. «Հրապարակ»ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»Ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով. «Հրապարակ»Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն Մխիթարյան
Արխիվ

Հայաստանում հեռուստաընկերությունները շարունակում են մնալ իշխանության վերահսկողության տակ

Հայաստանը 2016թ. հոկտեմբերից անալոգային հեռարձակումից ամբողջովին անցավ թվային հեռարձակման. երկրում գործում է հանրային մուլտիպլեքսոր մեկ համակարգ, որից հիմնականում դուրս մնացին մարզային հեռուստաընկերությունները, քանի որ թվային հեռարձակման արտոնագիր տրվեց մարզային միայն մեկ հեռուստաընկերությանը. օրենքն այդպիսին էր:

Բացի հանրային մուլտիպլեքսոր համակարգից, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով նախատեսվում էր նաև մասնավոր մուլտիպլեքսոր համակարգի կիրառում, սակայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթն արդեն երկրորդ տարին է՝ չի կայանում` հայտեր չլինելու պատճառով: Հաջորդ մրցույթը նախատեսված է 2018թ. մայիսին:

Այն մարզային հեռուստաընկերությունները, որոնք դեռևս հեռարձակվում են անալոգային ռեժիմով և այս ընթացքում բազմաթիվ խնդիրների են առնչվել` լսարանի կրճատման, գովազդների նվազեցման, ֆինանսական, եթե կարողանան՝ պետք է գոյատևեն մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը, եթե, իհարկե, մասնավոր մուլտիպլեքսոր հայտ ներկայացնեն: Կամ էլ սպասեն մինչև 2020 թվականը, երբ տեղի կունենա հանրային մուլտիպլեքսորի մրցույթ:

Խոսքի ազատության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում, ներկայացնելով անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացում տեղ գտած խնդիրները՝ նշում է, որ նման իրավիճակ հատուկ է արվում: Երկրում վերջին տարիներին, թեև մեծ թափով զարգանում է ինտերնետային ԶԼՄ-ների ի հայտ գալը, զարգանում է ինտերնետային դաշտը, սակայն հեռուստատեսությունը դեռևս մնում է ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցը: Այդ է պատճառը, որ նրանց նկատմամբ պետության կողմից տարվում է որոշակի քաղաքականություն:

«Հեռարձակման ոլորտը և′ մեր գնահատմամբ, և′ միջազգային կազմակերպությունների, ամբողջովին գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ: Ե′վ հեռուստատեսության ոլորտը համակարգող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, մեծ հաշվով, իշխանությունների հսկողության տակ է, և′ հանձնաժողովի որոշումները քաղաքական մոտիվացիա ունեն: Այս պայմաններում, իհարկե, անկախ հեռարձակվող ԶԼՄ-ների մասին խոսք լինել չի կարող»:

Թե ինչո՞ւ ՀՀ յուրաքանչյուր մարզում միայն մեկ ՀԸ պետք է լինի հարցին, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ 2009 թվականից է սկսվել այդ գործընթացը, երբ ընդունվել է մի խոցելի հայեցակարգ, ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում պետք է լինի միայն մեկ հեռուստաընկերություն:

«Անկեղծ ասած՝ լուրջ հիմնավորում չկա: Այն ժամանակ ասում էին, որ պետական մուլտիպլեքս է ստեղծվելու, որի մեջ կարող են ընդգրկվել սահմանափակ թվով հեռուստաընկերություններ, սակայն հետագայում համոզվեցինք, թե ինչ տեխնիկական հնարավորություններ ունի մուլտիպլեքսը` գրեթե անսահմանափակ, և այս պայմաններում նման հիմնավորումները դառնում են առոչինչ»:

Նշենք, որ Լոռիի մարզում գործում է 5 մարզային հեռուստաընկերություն, և հանձնաժողովն առավելություն տվեց քիչ հնարավորություններ ունեցող ընկերությանը: Այս հանգամանքն Ա. Մելիքյանին չի զարմացնում, քանի որ գտնում է, որ «այդ որոշումները քաղաքական բնույթ են կրում, ոչ մասնագիտական»:

Հարցին, թե ինչո՞ւ մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը երկու անգամ չկայացավ՝ հայտերի բացակայության պատճառով, Աշոտ Մելիքյանը նշում է, որ մասնավոր մուլտիպլեքսի համար անընդունելի պայմաններ են, պահանջները՝ չափազանց բարդ. խոշոր տուրքեր են նախատեսվում, նաև՝ ՀՀ տարածքում ամբողջովին ընդգրկվածություն: Այս ամենը խոսում է խոշոր բիզնեսի մասին, որի ձևավորումը, սակայն, որևէ երաշխիք չի տա, թե այն կարող է գործել և շահույթ ստանալ: Հեռուստաընկերություններն արդեն պետական սեկտորում են, նաև՝ մարզային հեռուստաընկերությունների մի մասը: Երաշխիք չկա, որ նրանց թեկուզ մի մասը կգա մասնավոր հատված: Կարճ ասած՝ մասնավոր մուլտիպլեքսորի ձևավորումը գրեթե անհնար է:

Նա հիշեցնում է, որ Վրաստանում հակառակն է՝ ի հակակշիռ հայկական խոշոր բիզնես-մուլտիպլեքսորի, ձևավորվել են մանր մուլտիպլեքսոր մասնավոր կառույցներ, և դա աշխատում է:

«Մենք առաջարկներով ենք հանդես եկել և թե′ օրենսդիր, թե′ գործադիր իշխանությանն առաջարկել ենք փոփոխել պայմանները, քանի որ սխալ է բոլոր հեռուստաընկերությունները կենտրոնացնել հանրային սեկտորում, և պետք է լինեն շուկայական հարաբերություններ, սակայն մեր ջանքերն արդյունք չեն տվել»,- ասում է Խոսքի ազատության կենտրոնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է մարզային այն հեռուստաընկերություններին, որոնք դուրս են մնացել թվային հեռարձակման համակարգից և շարունակում են անալոգային հեռարձակումը, փորձում են վերականգնել իրենց լսարանը՝ տարբեր միջոցներով:

Լոռիի մարզում գտնվող «Լոռի Թի Վի»-ն պայմանագրեր է կնքել կաբելային ՀԸ-երի հետ` ընդգրկվելով նրանց ցանցում: Լոռիի մարզի «Անկյուն 3» ՀԸ-ն սարքեր է բաժանում հանրությանը, որպեսզի կարողանան լսարանը պահել, սակայն, ինչպես նշում է Աշոտ Մելիքյանը, լսարանը կրճատվում է, գովազդները՝ նվազում, և մշուշոտ է այդ ՀԸ-ների հետագայի հարցը:

Վերջին տարիներին մեկ-երկու ՀԸ-ներ փակվեցին. ինչո՞ւ. հարցին Մելիքյանը պատասխանում է, որ ՀՌԱՀ-ը որոշեց, որ օպտիմալիզացիա պետք է անել, և և մեկ մասնավոր ընկերություն չի կարող մեկից ավելի սփռման իրավունք ունենալ: Այդպես փակվեցին մի քանի ՀԸ-ներ, սակայն այդ ընթացքում ձևավորվեց «ՊանԱրմենիան մեդիա գրուպը», որն իր մեջ ներառում է 3 ՀԸ, ինչպես նաև առցանց, ռադիո և տպագիր ԶԼՄ-ներ: Նրանք հարցում էին ուղարկել հակամենաշնորհային հանձնաժողով, այնտեղից պատասխանել էին, որ «դա տնտեսվարման հրաշալի միջոց է», թեև «Պանարմենիան մեդիա» հոլդինգում կոնցենտրացիան ակնհայտ է:

2002 թվականից, երբ Հայաստանում առաջին անգամ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը` մրցույթում չշահելու պատրվակով. ակնհայտ էր, որ իրականում կոնֆլիկտ կար այն ժամանակվա ՀՀ նախագահի և ՀԸ-ի տնօրինության միջև` 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի լուսաբանման առնչությամբ, երբ զինված խումբը մտավ Ազգային ժողով և գնդակահարեց երկրի վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին: «Ա1+»-ի լուսաբանումը դուր չէր եկել նախագահին: Արդյունքում այն փակվեց և մինչև այժմ, թեև ՀԸ-ն մասնակցել է 17 մրցույթի, ոչ մի անգամ չի հաղթել:

Հայաստանում հեռուստաընկերությունները շարունակում են մնալ իշխանության վերահսկողության տակ, և անալոգային հեռարձակմանն անցնելը սոսկ պատրվակ էր սահմանափակ քանակությամբ ՀԸ-ներ ունենալու ու հսկողությունն առավել կայուն դարձնելու համար: