Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Էրդողանի հույսը Հայաստանն է. Պուտինը գցեց նրա աթոռը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի և ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման համար: Էրդողանի աթոռի ընկնելը հայտնվել է միջազգային համացանցի ուշադրության կենտրոնում: Իհարկե, հետաքրքրաշարժ լինելուց զատ, այն իր մեջ պարունակում է պահի քաղաքական խորհրդանշանակություն:

Սիրիական հակամարտությունը Թուրքիայի առաջնորդի համար դիտվում էր, այսպես ասած, բեկումնային շանս համաշխարհային դերակատարության կտրուկ աճի, ազդեցության տարածքի ընդլայնման առումով: Կասկածից վեր է նաև, որ այդպիսով Անկարան ակնկալում էր, թերևս, մեծացնել իր ազդեցությունը նաև Կովկասում, բայց Մերձավոր Արևելքում ամրանալուց հետո միայն: Սակայն թե՛ Մերձավոր Արևելքում ու թե՛ նաև Կովկասում իրադարձությունները զարգացան ոչ այն սցենարով, որ կարող էր ակնկալել կամ նախատեսել Թուրքիան: Ընդ որում՝ այդ հարցում, իհարկե, «օգնեցին» նրանք, ովքեր թվում է, թե դաշնակիցներ էին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Ռուսաստանն, ի վերջո, այս անգամ որոշեց «գցել» Անկարային ավելի շուտ, քան իրեն «կգցեր» Անկարան, և պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, նաև Իրանի հետ: Էրդողանի աթոռն այդ իմաստով ընկավ: Իսկ «աթոռը» բարձրացնելու ժամանակ նրան չէր տալիս նաև Ալիևը, որն ակնհայտորեն փորձելով խաղարկել բարոյական բաղադրիչը՝ Թուրքիայի նախագահին պահում է, այսպես ասած, լարման տակ՝ ստիպելով միջազգային ասպարեզում զբաղվել նաև Ալիևի խնդիրներով, սպասարկել նաև Ադրբեջանի շահը: Դրան զուգահեռ՝ Արևմուտքի հետ Անկարայի խնդիրները հանգեցրին տոտալ մի վիճակի, երբ գործնականում բոլորը Էրդողանի տակից, այսպես ասած, հեռացնում են աթոռը: Նրա հույսը մնում է Հայաստանը:

Սա կարող է թվալ արտառոց, սակայն Թուրքիայի նախագահը ներկայումս աթոռին հանգիստ նստած մնալու համար ունի Հայաստանի կարիքը: Ընդ որում՝ անկասկած, հենց այդ իրավիճակը հաշվի առնելով էր նաև, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Այդ հայտարարությունը դիտարկվեց իբրեւ վերջնագիր Թուրքիային, ինչը, թերեւս, չափազանցված սուր գնահատական էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը չունենար քաղաքական համարժեք իրատեսություն պատկերացնելու համար, որ վերջնագրային տոնայնությունը հենց սկզբից փակում է որևէ այլընտրանք: Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան վերջնագիր էր, որքան ընդամենը Թուրքիային ակնարկ կամ խորհելու առիթ, որ իրադարձությունների զարգացումը, վաղ թե ուշ, առաջացնելու է Հայաստանի հետ հարաբերության գրեթե կենսական կարիք: Դա անուղղակի վերջին շանսն է Թուրքիային՝ աթոռի վրա նստած մնալու շանսը, եթե Թուրքիան կարողանա ձերբազատվել ադրբեջանական ճնշումներից և հայ-թուրքական հարաբերության գործընթացը դիտարկի Ադրբեջանի շահերից և հետաքրքրություններից անկախ, որոնք ոչ միայն նույնը չեն Թուրքիայի հետ՝ չնայած համընդհանուր տպավորությանն ու համոզմանը, այլ ակնհայտորեն սկսել են ավելորդ բեռ լինել Անկարայի համար:

Բանն այն է, որ ինչպես որևէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի համար, որը ուզում է լինել կովկասյան առանցքային խաղացողներից մեկը, այդպես էլ Թուրքիայի համար, որը նույնպես ունի այդպիսի հավակնություն, անհնար է Հայաստանի հետ հարաբերության բացակայության պայմաններում ստանալ այդպիսի տարածաշրջանային դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանը հետխորհրդային Կովկասի առանցքային պետությունն է այն պարզ պատճառով, որ հենց Հայաստանի ռազմական հաջողությամբ է ձևավորվել նոր ստատուս քվոն: Հետևաբար՝ կա՛մ փոխվում է ստատուս քվոն, իսկ այստեղ անհնարինությունն ալևս չունի ավելորդ ապացույցի կարիք, և ընդամենը օրեր առաջ դա հաստատվեց անգամ Ռուսաստանի՝ ստատուս քվոյի փոփոխության հարցում վերջին տարիներին Ադրբեջանի սերտ դաշնակցի մակարդակով, կա՛մ չկա Հայաստանի հետ հարաբերության այլընտրանք: Իրադարձությունների զարգացումը Թուրքիային անշեղորեն բերում է հենց այդ ընտրության առաջ:

Իհարկե, իր հերթին հարց է, թե Հայաստանն ինքը կարո՞ղ է Անկարայի հետ հարաբերության կարգավորման որևէ գործընթացի տեսանկյունից լինել լիարժեք ինքնուրույն: Բանն այն է, որ Թուրքիան նաև Հայաստանի այդ լիարժեք ինքնուրույնության համոզումով է նաև, որ պետք է կայացնի որոշումն ու գնա Ադրբեջանից անկախ գործելու, այսպես ասած, ռիսկին: Այդուհանդերձ, այստեղ, թերևս, Թուրքիան կորցնելու բան չունի, որովհետև աթոռն արդեն ընկել է: Եվ եթե անգամ Թուրքիան համարում է, որ Հայաստանի հետևում կարող են լինել Ռուսաստանը կամ Արևմուտքը, միևնույն է, նա չունի այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերության գնալը, այլապես՝ «աթոռը» ոչ միայն ընկած կմնա, այլ կլինի ոտնատակ, ի վերջո կոտրված՝ վերածվելով վառելափայտի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում