Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«ՀԺ». Ես ամեն օր շնորհակալու­թյուն հայտնում եմ Սերժ Սարգսյա­նին իմ աղոթքներով. Վազգեն Խաչիկյան

«Հայ­կական ժամանակ»-ը զրուցել է սոցիալական ապահո­վության պետական ծառա­յության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ:

-Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ էր քաղա­քացիական կյանքին:

-Հիմա ինձ հոգեհարազատ աշ­խատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ և այդպես: Իհարկե, ինտեգրվել եմ, իհար­կե, ինտեգրվում եմ:

-Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում:

-Տարբեր, դասախոսական, չգի­տեմ: Մինչև նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:

-Հետևո՞ւմ եք քաղաքական գոր­ծընթացներին:

-Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում:

-Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ:

-Ո՞նց կարող եմ անտարբեր լինել:

-Վերջին քաղաքական գործըն­թացներին նաև Ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր:

-Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պարտվի: Չա­սեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:

-Ասում եք, որ մեզ նման հետևում եք քաղաքական գործընթացնե­րին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թ. վարչապետի հարցն է, Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը:

-Ինձ համար պարզ է, որ վարչա­պետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, և ով էլ կլինի, մենք կողջունենք որ­պես ՀՀ շարքային քաղաքացի: Որ­պես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այլ կառավարության և կուսակցության գծին:

-Որպես քաղաքացի Ձեր կյանքը լա՞վ է:

-Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) և չեմ կարող ասել իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո, իմ կյանքը լավ է, որովհետև անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա:

-Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշա­նակելու է ինչ-որ պաշտոնում:

-Ձեր ասածը գիտական ֆան­տաստիկայի ժանրից է:

-Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

-Իհարկե ոչ:

-Բացառո՞ւմ եք, որ Ձեզ որևէ պաշտոնում կնշանակեն:

-Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաև իմ ազա­տազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաև ցանկա­ցած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավա­նական, որքանով ես կարող է տիե­զերք թռչեմ: Հավանական է, բայց ֆանտաստիկա է:

-Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձևով շնորհակալություն հայտնե՞լ եք Ձեր ազատման համար:

-Ես ամեն օր շնորհակալու­թյուն հայտնում եմ Սերժ Սարգսյա­նին իմ աղոթքներով, իմ մտածում­ների մեջ: Առերես՝ ոչ:

-Աղոթքները տեղ հասնո՞ւմ են:

-Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրի­նելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել հասնում է տեղ, թե չէ: Այդ ճանապարհները դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երևի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կա­րողանում ենք տեղ հասցնել, առա­վել ևս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում