ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը մտահոգիչ է: Պարզ է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չունի այստեղ»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին:
Նա նշել է, որ դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական աշխատանքը և ուրախ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև վերսկսված բանակցություններից:
«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել գնալ այդ ճանապարհով և խնդրի լուծումը գտնել բանակցությունների միջոցով և խուսափել իրավիճակի սրումից»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: