Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում և ցեխակույտի մեջ
Նոյեմբերի 22-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի 34 QS 478 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասում` Ջրվեժ գյուղից դեպի Վարդաշեն տանող հատվածում, ավտոմեքենան (ավտոքարշակ) արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Mercedes մակնիշի 35 GM 995 պետհամարանիշով ավտոքարշակը դուրս են բերել արգելափակումից:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ (մոտ 0.5մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրափոսի մեջ արգելափակվել է 3 ավտոմեքենա:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Passat մակնիշի 19 OO 011, Volkswagen Golf մակնիշի 34 ZL 491 և Opel Astra G մակնիշի 35 AH 374 պետհամարանիշերով ավտոմեքենաները: