«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Արխիվ

Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Շատերի կոկորդում կանգնում է հացը, կուլ չի գնում սեփական քրտինքով վաստակած կերակուրը, քանի որ փողոցներում թափառում ու մի կտոր հաց են մուրում անկախության սերնդի երեխաները: Անկախության սերնդի լույս երեխաները, որոնց ծնողներն իրենց զոհեցին պատերազմի դաշտում, պայքարեցին ու ստեղծեցին անկախ պետություն, կառուցեցին նոր ու անկախ Հայաստան, բայց այդ անկախ արևի տակ չկարողացան մեկ կտոր հաց անգամ ապահովել իրենց որդիների համար:

Սակայն մուրացկան երիտասարդների ու երեխաների ներկայությունն անգամ չի խանգարում, որ պետությունը պահպանի իր գոյությունը: Պետություն, որ չունի սեփական խոսք ու կարծիք, որ չունի սեփական ժողովրդին պահելու կարողություն, չունի սեփական դիմագիծ, չունի…

Բայց փոխարենն ունի լույսի պես մանուկներ, ունի հզոր ու ուժեղ զինվոր, ով մեր ապահովության ու անվտանգության միակ երաշխիքն է: Ապրիլյան պատերազմը ցրեց տարիների ընթացքում կուտակված այն միֆը, որ հակառակորդի հարձակման դեպքում մեր զինվորները միգուցե կփախչեն:

4-5 օրվա ընթացքում միֆը պայթեց, քանի որ մարտական դիրքում ոտքի վրա կանգնած մնացին ու մինչև վերջ կռվեցին, թշնամուն մի կողմ շպրտեցին իրենց բազուկներով: Նրանք պիտի կռվեին զենքերով: Պիտի կռվեին նոր ու ժամանակակից զենքերով, բայց կռվեցին հին ու անսարք զենքերով: Կռվեցին, չնահանջեցին, ամուր մնացին, զոհվեցին ու անմահացան:

Փողոցներում պտտվում են սոված երեխաները: Նրանցից շատերը չունեն տուն ու ընտանեկան երջանկություն: Չեն հասկանում, թե ինչ է նշանակում ընտանիք: Տեսնում են շենքերի լուսամուտներն ու երազում, որ օրերից մի օր իրենք նույնպես կլինեն տաքուկ լուսամուտներից ներս, կտեսնեն ջերմություն, սեր, հոգատարություն ու ապագա: Նրանք ապագա չունեն, քանի որ իրենց ապագան կապված է մեկ կտոր չորացած հացի հետ: Եթե կա մեկ կտոր հաց, ուրեմն վաղը կարթնանան քնից:

Ու այդ սոված մանուկներն ու պատանիներն են, որ պաշտպանելու են մեր սահմանները, ապահովելու են մեր խաղաղ քունն ու պետության գոյությունը: Նրանք սիրում են իրենց հայրենիքը, իրենց հողն ու ջուրը: Նրանք ամեն օր կռվում են կյանքի հետ, պայքարում են հասարակության մեջ ու ապրում: Ապրում են, որ գտնեն իրենց երջանկությունը: Ապրում են, որ վաստակեն իրենց արժանի լավ կյանքն ու ապագան:

Մնում է հավատալ միայն, որ այդ պատանիներն ու մանուկները կերտելու են ամուր ու պինդ Հայաստան:

NEWSPRESS.am